Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում Հայաստանի և Վրաստանի 60 երիտասարդների մասնակցությամբ կազմակերպված ամառային կրթամշակութային-երիտասարդական միջազգային ծրագրի շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Տարիել Գուգավան, ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն, երկու երկրներից երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև դարավոր բարեկամական հարաբերությունները և երիտասարդների մասնակցությամբ նման ծրագրերի իրականացման կարևորությունը այդ հարաբերությունների շարունակականության ապահովման առումով։
«Մեր երկու ժողովուրդների միջև ձևավորված բարիդրացիական և ամուր բարեկամական կապերի ժառանգությունը սերունդներին փոխանցելը կարևոր է բոլորիս համար: Հայաստան-Վրաստան միջկառավարական համագործակցության բաղադրիչ հանդիսացող նման ծրագրերը հնարավորություն են տալիս երիտասարդներին ճանաչելու միմյանց, ապագայում հանդես գալու որպես հայ-վրացական բարեկամության դեսպաններ: Երկկողմ ձևաչափով իրականացվող այս ծրագրերն ամրացնում են բարեկամական կապերը` հիմքեր ստեղծելով նաև հետագայում այլ համագործակցային նախագծերի համար։ Ժողովրդավարության զարգացման ուղին բռնած Հայաստանը և Վրաստանը հանրային կյանքի տարբեր ոլորտներում ունեն բարեփոխումների համեմատելի օրակարգ, և փորձի փոխանակումը այդ թվում նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում օգտակար է»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Նախարարի տեղակալը կարևորել է ծրագիրը նաև միջմշակութային հաղորդակցության տեսանկյունից` շեշտելով, որ մշակութային երկխոսությունը բարեկամության ամրացման ամենաարդյունավետ ձևերից է:
Կարևորելով ծրագրի շարունակականությունը որպես միջկառավարական համագործակցության կարևոր բաղադրիչ` նա կոչ է արել երիտասարդներին զարգացնել կարողունակությունները, անդադար սովորել և որպես համայնքի կամ որևէ երիտասարդական կառույցի ներկայացուցիչ՝ տարածել ծրագրի շրջանակում ձեռք բերած հմտությունները իրենց համայնքում, տարածաշրջանում ուսումնական հաստատությունում։
«Ծրագրի կարևոր ակնկալիքներից է նաև այն, որ երիտասարդներ կարող են լավագույնս նպաստել Հայաստան-Վրաստան փոխադարձ հարաբերությունների խորացմանը ամենատարբեր ոլորտներում»,- խոսքն ամփոփել է Արթուր Մարտիրոսյանը:
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Տարիել Գուգավան, ողջունելով մասնակիցներին, ընդգծել է, որ սա բարեկամ Հայաստանի և Վրաստանի երիտասարդների համար լավ հնարավորություն է ավելի մոտ լինելու միմյանց, փոխանակվելու գիտելիքներով ու կիսվելու մշակույթի և երիտասարդության ոլորտների համընդհանուր խնդիրներով։
«Մեր երկրները միշտ էլ լավ հարաբերություններ են ունեցել, և հիմա ժամանակն է, որ մեր երիտասարդների շրջանում ևս ձևավորվեն ու խորանան այդ հարաբերությունները, որ նրանք ևս սերտ կապեր հաստատեն՝ դրանով նաև նպաստելով երկու երկրներում երիտասարդության շրջանում առկա խնդիրների վերհանմանն ու լուծմանը։ Շատ ուրախ ենք, որ ծրագիրը լինելու է շարունակական, և 2025 թվականին Վրաստանը կընդունի Հայաստանի երիտասարդներին»,- ասել է Տարիել Գուգավան։
Պանելային քննարկման շրջանակում Հայաստանի և Վրաստանի փոխնախարարները, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրել են երիտասարդական ոլորտում իրենց երկրներում իրականացվող պետական քաղաքականությունը, իրագործվող ծրագրերը, առկա խնդիրները, լուծման ուղիները։ Երիտասարդները նաև բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել իրենց պատկերացումները Հայաստանում և Վրաստանում երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրների մասին, ինչպես նաև կիսվել Հայաստան-Վրաստան հարաբերությունների հետագա զարգացման մասին առաջարկներով։
Թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի երիտասարդները հավաստիացրել են, որ ծրագիրը հաջողված է՝ որպես լավ հնարավորություն միմյանց ճանաչելու ոչ միայն անձնապես, այլև ավանդույթների, մշակույթի, ազգային առանձնահատկությունների առումով։ Վրաստանից մասնակցող երիտասարդ Ցոտնե Լացուզբաիան նշում է՝ արդեն հասցրել են ձեռք բերել լավ ընկերների և մտերմանալ նրանց հետ և վստահ է՝ դեռ երկար շարունակելու են պահպանել հաստատված ընկերական կապերը, իսկ Միլենա Կռոյանը հատկապես տպավորվել է ծրագրի շրջանակում ներկայացված վրացական ավանդույթներով ու ծիսական արարողություններով։
Ծրագիրն անցկացվում է հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության համագործակցությամբ՝ ՀՀ պետական բյուջեից «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամին հատկացված միջոցներով։
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի և Վրաստանի պատանիների ու երիտասարդների միջև հաղորդակցման ապահովմանն ու միջմշակութային-երիտասարդական կապերի ստեղծմանը՝ հիմքում ունենալով երկու երկրների միջև երիտասարդության շրջանում փորձի փոխանակումն ու մշակութային, սովորութային յուրահատկությունների, աշխարհագրական, լեզվական առանձնահատկությունների ճանաչողությունը։
Ծրագիրը ներառում է մի շարք երիտասարդական, մշակութային, սպորտային, կրթական, ճանաչողական միջոցառումներ, ինչպես նաև ինտելեկտուալ ժամանցի և մրցակցային խաղեր։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ