ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անմահական խնձորը

Մայիսի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 10-ին Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում կայացավ  IIդ  դասարանի կազմակերպած՝ Մ.Կորյունի «Անմահական խնձորը»  խորագրով միջոցառումը:

Միջոցառումը սկսվեց ծաղկած խնձորենու պարով: Աշակերտները ներկայացրին հայկական երգն ու պարը,գովաբանեցին գյուղացու արդար աշխատանքը, այգեպանի վաստակն ու հացը, ինչպես նաև վերհանեցին թագավորի բացասական կողմերը՝ ագահությունը, չարությունն ու ժլատությունը: Միջոցառումը ինքնատիպ էր իր ուսուցողական, դաստիարակչական խրատական ոճով:

Դահլիճը ձևավորված էր ծաղկած և բերքառատ խնձորենիներով, հետևում թագավորական պալատն էր՝ իր շքեղությամբ, իսկ այդ ամենը վերջում զարդարեց աղջիկների խնձորներով հեզաճկուն պարը: