ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ալֆրեդ Քոչարյանը այցելել է Արագածոտնի մարզի վերականգնվող հուշարձաններ

Օգոստոսի 2, 2024
Մշակութային լուրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոց և Փարպիի Ծիրանավոր եկեղեցի:

Այցի նպատակն էր ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերի շրջանակում ծանոթանալ հուշարձանների ներկա վիճակին, քննարկել նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողությանն առնչվող խնդիրները:

«Ագարակ» պատմամշակութային արգելոցում 2024 թ․ ամրակայվում և նորոգվում են դեռևս տասնյակ տարիներ առաջ պեղումներից հայտնաբերված միջնադարյան կառույցների մնացորդներն ու պատերը։ Աշխատանքները կշարունակվեն ևս 2 տարի, ամրակայված հատվածները կառնվեն ծածկի տակ։ Հեղինակային հսկողությունը իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Արձանագրվել է, որ նախորդ շրջայցից հետո շտկվել են շաղախի գույնի, լրացվող քարերի հետ կապված խնդիրները։

Նախարարի տեղակալի այցելված հաջորդ հուշարձանը 5-րդ դարով թվագրվող Փարպիի Ծիրանավոր եկեղեցին էր: Աշխատանքներն այստեղ սկսվել են 2023 թ․, ավարտը նախատեսված է 2025 թ․։ Մաքրվել է ամրոցի վերածված եկեղեցու տանիքը, վերականգնման աշխատանքներ են իրականացվել պատերի փլուզված հատվածներում, հատուկ բաղադրությամբ շաղախով՝ Իտալիայից ներկրված նյութերով ներարկումներ են կատարվել պատերի մեջ։

Երկու հուշարձաններում էլ նախարարության փորձագետները ներկայացրել են իրենց դիտարկումները, տրվել են հանձնարարականներ շտկումների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ կատարված աշխատանքը գնահատվել է բավարար։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)