ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սիրու՜ն է, գարու՜ն է

Մայիսի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 10-ին  Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ IIIգ  դասարանի (դասվար՝Զ. Գրիգորյան) «Սիրու՜ն է, գարու՜ն է» խորագրով միջոցառումը:

Այն ընդգրկում էր գարուն, մայրիկ, հայրենիք թեմաները: Աշակերտները սահուն և վարժ արտահայտում էին մտքերը: Ինչպես նաև ներկայացրին բեմականացում: Հանդեսն ավարտվեց երգ ու պարով:

Մեծ էր ուսուցչի աշխատանքը, ակնհայտ էր ծնողների մասնակցությունը: Հանդիսատեսը մեծ բավականություն ստացավ: Հյուրերը շռայլեցին ջերմ բարեմաղթանքներ, գովեստի խոսքեր: Միջոցառումը վկայությունն էր դպրոց-ընտանիք սերտ կապի, ինչի շնորհիվ շահում է երեխան: