ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կառավարությունը գումար է հատկացրել Երևանի 15 մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման համար

Օգոստոսի 9, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության՝ մինչև 2026 թ․ առնվազն 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում գործադիրի այսօրվա նիստում որոշում է կայացվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ միջոցներ հատկացնելով Երևանի մանկապարտեզների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավմանը:

Ընդհանուր առմամբ շուրջ 1,480,580,5 հազար դրամ գումար է հատկացվել Երևանի արդեն իսկ հիմնանորոգված, վերակառուցված կամ 2024 թ․- ին շինարարական աշխատանքների ավարտական փուլում գտնվող 15 մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման համար։

Այդ մանկապարտեզներն են՝

  • Կենտրոն վարչական շրջանի թիվ 15 մանկապարտեզ
  • Աջափնյակ վարչական շրջանի թիվ 47 մանկապարտեզ
  • Դավթաշեն վարչական շրջանի թիվ 61 մանկապարտեզ
  • Էրեբունի վարչական շրջանի թիվ 63 մանկապարտեզ
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 76 մանկապարտեզ
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 77 մանկապարտեզ
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 81 մանկապարտեզ
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 82 մանկապարտեզ
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 88 մանկապարտեզ
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 90 մանկապարտեզի
  • Նոր Նորք վարչական շրջանի թիվ 109 մանկապարտեզ
  • Նոր Նորք վարչական շրջանի թիվ 110 մանկապարտեզ
  • Շենգավիթ վարչական շրջանի թիվ 135 մանկապարտեզ
  • Շենգավիթ վարչական շրջանի թիվ 138 մանկապարտեզ
  • Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 161 մանկապարտեզ:

ՀՀ 2024 թ․-ի պետական բյուջեով Երևանի մանկապարտեզների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման համար նախատեսված գումարը չէր բաշխվել՝ պայմանավորված նախագծանախահաշվային փաստաթղթերի բացակայությամբ։ Ներկայումս վերոնշյալ 15 մանկապարտեզների համար փաստաթղթերը պատրաստ են, ինչն էլ հիմք է հանդիսացել միջոցների հատկացման համար։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)