ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի ծրագրում նախատեսված են 32 միջոցառումներ

Օգոստոսի 13, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում (Հանրապետության հրապարակ), գրքի տոնավաճառը (20-40% պարտադիր զեղչ)՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում:

Ծրագրում նախատեսված են երեսուներկու միջոցառումներ, որոնց թվում՝ սպասված գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ (Լատվիա, Իսպանիա, Իտալիա, Վրաստան, Սլովենիա, Ռուսաստան), գրական ստենդափ, բաթլ, թատերական և երաժշտական ներկայացումներ, պերֆորմանսներ, պոեզիայի ընթերցումներ, փիչինգ և այլն։

Փառատոնի փակման արարողության ժամանակ (սեպտեմբերի 8, 19:00) տեղի կունենա մրցանակաբաշխություն, և հայտնի կդառնան գրական մրցույթի հաղթողները «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա» և «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում։

Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն կրթամշակութային» հասարակական կազմակերպությունը Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ:

Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։ Գրականության ոլորտի ամենամեծ նախագիծն իրականացվում է 2017 թվականից: Ծրագրի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

Փառատոնի մուտքն ազատ է (12:00-21:00):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն