ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում մի քանի հուշարձանների ընդգրկման վերաբերյալ հարցեր

Օգոստոսի 14, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կազմակերպվել է հանդիպում, որտեղ քննարկվել են պատմության և մշակույթի մի քանի անշարժ հուշարձաններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական և հիմնական ցանկերում ընդգրկելու հարցը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի պատասխանատուները, ինչպես նաև համապատասխան փորձագետներ։ Քննարկվել են «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու հարցերը, ժամանակացույցը, խնդիրները։ Որոշվել է ընթացիկ տարվա աշնանը մեկնարկել վերոնշյալ հայտի նախնական գնահատման գործընթացը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2024 թ. հուլիսի 20-30-ը Հնդկաստանի Նյու Դելի մայրաքաղաքում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանին «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Հանդիպում-քննարկման ընթացքում կարևորվել է համայնքների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Առաջիկայում Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտին վերաբերող հարցերը կքննարկվեն տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Քննարկման օրակարգի երկրորդ հարցը՝ «Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները» և «Երերույքի տաճարը և հնավայրը»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկված հայտերի տվյալների թարմացմանն է վերաբերել ընթացիկ տարում։

Նշվել է, որ կպատրաստվի հայտ՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի հուշարձանախումբը, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը և հարակից կիրճը» նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում գրանցելու համար։ Փորձագետների կողմից ներկայացվել են նաև այլ հայտերի մշակման հաշվետվություններ, քննարկվել է դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեին ներկայացնելու ժամանակացույցը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)