Ծաղկաձորում մեկնարկել է «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով աշխատանքային երկօրյա խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների ղեկավարները, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները:
Քննարկումը կազմակերպվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։
Բացման խոսքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ աշխատաժողովի նպատակն է ամփոփել ուսումնական տարվան ընդառաջ իրականացված աշխատանքները․ «Կարևոր է ևս մեկ անգամ խոսել առաջնային անելիքների մասին՝ շեշտադրելով դրանք, որպեսզի մեր գործընկերները՝ թե՛ մարզային վարչություններից, թե՛ Երևանի քաղաքապետարանից, պլանավորեն իրենց համապատասխան անելիքներն՝ ուսումնական տարվան ընդառաջ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Դասագրքերը տպագրվում են
Անդրադառնալով հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմանը՝ նա նշել է, որ աշխատանքներն այս տարի ևս շարունակվում են. 2024/25 ուսումնական տարում ՀՊՉ-ն ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում: Չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ փոխնախարարը, մասնավորապես, ընդգծել է դասագրքերի ապահովման հարցը. «Դասագրքերը փորձաքննություն անցել են, երաշխավորվել և տպագրվել են: Որոշ դասագրքերի տպագումը դեռևս ընթացքի մեջ է, որովհետև դրանք ավելի ուշ երաշխավորվեցին՝ լրամշակման կարիքով պայմանավորված: Նախատեսվում է, որ մինչև սեպտեմբերի մեկը դասագրքերը կբաշխվեն դպրոցներին»:
Նրա խոսքով՝ փոքր թվով առարկաների դասագրքեր չկան, որոնցից առանցքային է 10-րդ դասարանի հայոց պատմության դասագիրքը, որի համար ներկայացված հայտը չի երաշխավորվել․ «Բայց այդ մասով ծրագրեր են արվում. առանձին ուսումնական նյութեր են մշակվում, կիրականացվեն վերապատրաստումներ, ուսուցիչները կստանան ուսումնական նյութեր»։
Ըստ նրա՝ որոշ դասարաններում, մասնավորապես՝ «Ֆրանսերեն», «Ռուսերեն», «Թվային գրագիտության և համակարգչային գիտություններ» առարկաների նոր դասագրքեր չկան, որովհետև դրանց համար կամ հայտեր չեն ներկայացվել կամ ներկայացված հայտերը չեն հաղթահարել դասագրքերի ստեղծման համար սահմանված պահանջները: Այս առարկաների համար այս տարի դպրոցներում կկիրառվեն նախկինում գործող դասագրքերը, սակայն այդ դասագրքերի համար նոր մրցույթներն արդեն իսկ հայտարարված են, և հաջորդ տարվա սկզբին կամփոփվեն:
Ուսուցիչների վերապատրաստման մասին
Նախարարի տեղակալը տեղեկացրել է նաև, որ գործընկերների հետ համագործակցությամբ ՀՊՉ ներդրման շրջանակում մեկնարկել են ուսուցիչների վերապատրաստումները: Մասնավորապես՝ ԿԶՆԱԿ-ն իրականացնում է առարկայական, ինչպես նաև ուսումնական պլանի գծով վերապատրաստումները: «Բոլոր աշխատանքները, որոնք պետք էր կազմակերպել դպրոցներում պատշաճորեն տարին սկսելու համար, իրականացվել են»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Մասնագիտական կողմնորոշման և առողջ ապրելակերպի խմբակները կլինեն պարտադիր
Նոր ուսումնական տարում որպես պարտադիր խմբակ բոլոր դպրոցներում գործելու են մասնագիտական կողմնորոշման և առողջ ապրելակերպի խմբակները: Աշխատաժողովի ընթացքում նախանշվել են այն գործողությունները, որոնք պետք է արվեն․ հատկապես օրակարգային է դպրոցների ֆինանսավորման առանձնահատկությունների վերաբերյալ հարցը: Ֆինանսավորման նոր մոդելի ներդրման գործընթացը սկսվել է անցյալ տարվանից, և, ըստ Արաքսիա Սվաջյանի, այս տարվանից այն կունենա ավելի սահուն կիրարկում: Փոխնախարարն իրազեկել է, որ երկուշաբթի օրվանից մարզային այցերն ու օգոստոսյան խորհրդակցություններն են մեկնարկելու: Հատկանշական է, որ այս տարի, բացի դպրոցներից և մանկապարտեզներից, նաև արտադպրոցական ուսումնական հաստատությունների պատասխանատուների հետ են քննարկումներ լինելու, քանի որ ուսումնական գործընթացի կազմակերպման ծավալուն բարեփոխումների ծրագրեր են իրականացվում նաև այդ կառույցներում:
ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրել է ՀՊՉ-ի ներդրմանն առնչվող հիմնական խնդիրները՝ նշելով, որ Տավուշի մարզի փորձը հնարավորություն է տվել այլ մարզերում աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպել: Նա անդրադարձել է ուսումնական պլանի կազմման առանձնահատկություններին՝ նշելով, որ շատ դպրոցներ դեռևս լիովին չեն պատկերացնում չափորոշչով տրված նոր հնարավորությունները: Այդ նպատակով ուղեցույցներ են հաստատվել ԿԶՆԱԿ-ի և ԿՏԱԿ-ի կողմից, որոնցից օգտվելով՝ դպրոցների աշխատանքը կարող է հեշտանալ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև դպրոցներում կառավարման նոր համակարգին, մենթոր դպրոցների գործունեությանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ կամավոր և հերթական ատեստավորմանը, տարակարգին, նախադպրոցական կրթության չափորոշչին, արտադպրոցական կրթությանը վերաբերող այլ հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ