ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկում է 2024 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության դիմում-հայտերի ընդունումը

Օգոստոսի 19, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրի շրջանակում ընդունում է հայտեր 2024 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար:

Դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահենք երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։

Որպես դասընթացավարներ հանդես են գալիս ՀՀ-ում երիտասարդության դաշտում բազմաթիվ տարիների աշխատանքային փորձառություն ունեցող, ինչպես նաև իրենց մասնագիտական կրթության ոլորտում կայացած մասնագետները։

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը նախատեսված է երիտասարդական աշխատանքով զբաղվող անձանց և համայնքային աշխատողների համար, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը: Մասնավորապես՝ դասընթացին մասնակցության համար կարող են հայտ ներկայացնել՝

  • գործող երիտասարդական կենտրոնների աշխատողները,
  • մարզպետարանների և համայնքապետարանների՝ երիտասարդական պետական քաղաքականության հետ կապված գործառույթներ իրականացնող աշխատողները,
  • երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կառույցների աշխատակիցները կամ կամավորները,
  • սոցիալական աշխատողները, մշակույթի տան կամ գրադարանի աշխատողները, որոնց աշխատանքն ի պաշտոնե կամ փաստացի ուղղված է երիտասարդության ներուժը բացահայտելու և իրացնելու համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը։

Դասընթացն իրականացվելու է երեք փուլով՝

  • առաջին փուլ՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-19,
  • երկրորդ փուլ՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-18,
  • երրորդ փուլ՝ 2024 թվականի նոյեմբերի 12-14:

* Դասընթացի փուլերի իրականացման ամսաթվերը նախնական են. հավանական փոփոխությունների մասին ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։

Մասնակիցների համար միաժամանակ կկազմակերպվի ուսումնաճանաչողական այց Ապարանի «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոն ու ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառի՝ ԵՆԿ ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն։

Փուլերի միջև ընկած ժամանակահատվածում դասընթացի մասնակիցների հետ կիրականացվեն արտալսարանային տեսական ու գործնական աշխատանքներ։

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության հայտ ներկայացնելու համար մասնակիցը պետք է բավարարի հետևյալ նվազագույն պահանջներին՝

  • բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի որակավորման աստիճան),
  • երիտասարդության ոլորտում առնվազն 1 (ցանկալի է 3) տարվա փորձառություն,
  • կամավորական աշխատանքի փորձառություն (կդիտարկվի որպես առավելություն)։

Դասընթացի մասնակիցների վերջնական ընտրությունը կատարվելու է նախարարության կողմից, և դասընթացին մասնակցելու հնարավորություն կունենան ներկայացված պահանջներին առավելապես համապատասխանող թեկնածուները։

Դասընթացին մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ առցանց տարբերակով, որի համար անհրաժեշտ է այցելել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/eh9npG6dQBqGU5oh6։

Դասընթացի ավարտին տրվում է վկայական։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ավարտական վկայական կստանան այն մասնակիցները, որոնք կմասնակցեն եռափուլ դասընթացի 80%-ին և կկատարեն անհատական աշխատանքների 80%-ը:

Դասընթացն անցկացվում է՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի ««Երիտասարդական աշխատանք» վերապատրաստման լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը՝ որպես լրացուցիչ կրթության փորձնական մոդուլային ծրագիր հաստատելու մասին» N 2496-Ա/2 հրամանի, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի «Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի վերապատրաստման ուղեցույցը հաստատելու մասին» N 2502-Ա/2 հրամանի։

Դասընթացն իրականացվում է 2024 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի կազմակերպման նպատակով հայտարարված դրամաշնորհային մրցույթի ընթացակարգով հաղթող ճանաչված կազմակերպության՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 642 և 010 599 643 հեռախոսահամարներով կամ գրել՝ youth@escs.am էլեկտրոնային փոստին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)