Աղվերանում մեկնարկել է «Ստեղծագործական արվեստի մասնագիտությունների դասավանդումը նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթկական հաստատությունների մասնագիտական կրթական ծրագրերում. մարտահրավերներ» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցում են արվեստի մասնագիտություններով ուսուցում կազմակերպող քոլեջների և ուսումնարանների, արվեստի բուհերի, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ), միջազգային կառույցների և ԿԳՆ-ի ներկայացուցիչներ:
ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի անունից ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ քննարկում: Նա նաև նշել է, որ աշխատաժողովը կազմակերպվել է ԿԳ նախարարի մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում տրված հանձնարականի շրջանակում: «Մինչև օգոստոս պետք է մշակվի ՄԿՈՒ զարգացման ռազմավարությունը, գործողությունների ծրագիրը և ժամանակացույցը՝ 2017-2021 թվականների համար: Մենք ՄԿՈՒ ոլորտի զարգացման ռազմավարության մեջ ոլորտային, այդ թվում նաև արվեստի մասնագիտությունների զարգացումը դիտարկում ենք որպես առանձին ուղղություն: Այս աշխատաժողովի նպատակն է՝ քննարկումների միջոցով վեր հանել առկա բոլոր խնդիրները, ձևավորել շահեկան առաջարկներ, որոնք օգտակար կլինեն ներկայացվող ծրագրերի մշակման, արվեստի մասնագիտություններով կրթության որակի բարելավման և զարգացման համար»,- նշել է Ա. Աղբալյանը:
ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանն իր խոսքում ընդգծել է, որ արվեստի մասնագիտությունների շուրջ երկու տասնյակ կրթական չափորոշիչ է մշակվել: Դրանք ներդրված են 12 ՄԿՈՒ հաստատություններում և պարբերաբար վերանայվում են՝ հաշվի առնելով ուսումնական հաստատություններից ստացված առաջարկներն ու աշխատաշուկայի զարգացող պահանջները:
Աշխատաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել Երևանի թիվ 1 տարածաշրջանային, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի, Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական, Արմավիրի արվեստի պետական քոլեջների և Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարանի պատասխանատուները: Նրանք հիմնականում անդրադարձել են համապատասխան մասնագիտություններով կրթական չափորոշիչներին և մոդուլային ուսուցմանը, որն առանձին դեպքերում՝ մասնագիտական առանձնահատկություններից ելնելով, ուսուցման գործընթացում առաջ է բերում որոշակի խնդիրներ:
Աշխատաժողովին մասնակիցներն առանձնակի կարևորել են քոլեջից բուհ անցումը: Քննարկման ժամանակ ընդգծվել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արվեստի մասնագիտությունների ուղղությամբ բուհերում հեռակա ուսուցում հիմնականում չի կազմակերպվում, խնդիր է առաջանում ուսանողների կրթության շարունակականության ապահովման տեսանկյունից: Հարց է բարձարացվել նաև ՄԿՈՒ մասնագիտությունների / որակավորումների /ցանկի և ուսուցման տևողության վերանայման վերաբերյալ:
Աշխատաժողովի ընթացքում տեղի են ունեցել խմբային քննարկումներ՝ տարբեր մասնագիտությունների թեմատիկ ուղղվածությամբ, քննարկվել են 2017-2021 թվականների ՄԿՈՒ բարեփոխումների ծրագրում արվեստի մասնագիտությունների զարգացման հետ կապված առաջարկությունները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ