ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հին երգեր՝ նոր կատարումներ. երիտասարդները պահպանում են մշակութային ժառանգությունը

Օգոստոսի 20, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Սևան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունն իրականացրել է «Ափդեյթ» ծրագիրը, որն ուղղված էր Սևանա լճի ավազանի առափնյա համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, կենսունակության և փոխանցման ապահովմանը:

Ծրագրի սկզբնական փուլում՝ 2021 թվականին, հասարակական կազմակերպության երիտասարդները երգեր են գրանցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ, Երանոս, Ծովասար, Մարտունի, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Վարդենիս, Ակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Ծովագյուղ, Վարսեր և Լճաշեն համայնքերի տարեցներից: Նրանց մեծ մասը բասենցիների ու մշեցիների սերունդներ են, որոնք մեր օրեր են հասցրել իրենց մեծերից լսած ազգային երաժշտությունը:

Ծրագրի հաջորդական փուլերի ընթացքում այդ երգերը նոտայագրվել են, մշակվել և մասնագետ երաժիշտների խորհրդատվությամբ գործիքավորվել ու ձայնագրվել: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության այս շարունակական շղթան ամփոփվել է Գեղարքունիքի մարզում իրականացված համերգային շրջագայությամբ, որի ընթացքում տեղացի երաժիշտների մասնակցությամբ ու «ԳԱՄՄԱ» բենդի ձայնագրությամբ հնչել և հանրայնացվել են տեղական ժողովրդական երգերը:

Համերգները տեղի են ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում՝ աշխուժացնելով համայնքների մշակութային կյանքը և հին երգերի նոր մեկնաբանությունների միջոցով ապահովելով մոռացության ենթակա ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակությունն ու շարունակականությունը:

Նշենք, որ ծրագրի արդյունքում գրանցված երգերից մեկ նմուշ՝ «Անա նանան քյե ղուրբան» երգը, երիտասարդների կողմից ներկայացվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցելու նպատակով:

«Ափդեյթ 4. Երգվող երգեր» ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://www.youtube.com/watch?v=BtSCtWbQCMY:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)