ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վարպետության դաս՝ Ալեքսանդրինյան թատրոնի մասնագետների կողմից

Օգոստոսի 21, 2024
Մշակութային լուրեր

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Ալեքսանդրինյան թատրոնի միջև կնքված հուշագրի շրջանակում սեպտեմբերի 6-8-ը կանցկացվի աննախադեպ վարպետության դաս դերասանների համար։

Ալեքսանդրինյան թատրոնի մասնագետները կներկայացնեն իրենց փորձը՝ անցկացնելով հագեցած դասեր, իսկ վերջում մասնակիցները կստանան հավաստագիր «Ալեքսանդրինյան թատերական դպրոց» նախագծի կողմից։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է:

Մասնակցության համար հարկավոր է լրացնել հայտ հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/4uw9fp2u:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն