ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր ընկերներ և գիտելիք. սփյուռքահայ 53 պատանի համախմբվել էր Համահայկական հայագիտական օլիմպիադայի շրջանակում

Օգոստոսի 21, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն 11-րդ անգամ անցկացնում է Համահայկական հայագիտական օլիմպիադան:

Այս տարի օլիմպիադային մասնակցել է 14-18 տարեկան 53 պատանի՝ Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Իսպանիայից և Քուվեյթից:

Օլիմպիադայի նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:

Օլիմպիադան անցկացվել է երեք թեմատիկ ուղղությամբ՝ հայոց լեզու, գրականություն և հայոց պատմություն: Հարցաշարերը կազմել են մասնագիտական հանձնաժողովները, որոնց կազմը համալրվել է տարբեր բուհերից: ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանի խոսքով՝ օլիմպիադան այս տարի անցկացվել է այլ ձևաչափով՝ որպես ստուգատես, այլ ոչ թե մրցույթ, հետևաբար հաղթողներ չեն առանձնացվել: Մասնակիցներին հարցերի շրջանակ ևս նախապես չի տրվել: «Թեև մասնակիցները նախապես չեն ունեցել հարցերի շրջանակը, բայց, ի զարմանս մեզ, արդյունքները սպասվածից լավն էին»,- ասում է Կարեն Մնացականյանը:

Օլիմպիադայի կազմակերպման գործընթացում նոր ձևաչափ էր նաև վիկտորինայի անցկացումը: Թիմերը ձևավորվել են տարբեր համայնքների մասնակիցներից՝ միմյանց ծանոթացնելու և նրանց միջև նոր կապեր հաստատելու նպատակով: Վիկտորինայի յուրաքանչյուր պատասխան մասնագետի կողմից վերլուծվել և ներկայացվել է երեխաներին՝ ամրապնդելու գիտելիքը:

Օլիմպիադայի շրջանակում անցկացվել են երգի, ասմունքի միջոցառումներ, խոհարարական վարպետության դասեր, ինչպես նաև ուսումնաճանաչողական այցեր Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդ վանական համալիր և Սևանավանք: Հուշարձաններ այցերի ընթացքում սփյուռքահայ պատանիներին մանրամասն ներկայացվել են դրանց պատմությունն ու մշակութային արժեքը:

Պատանիների խոսքով՝ օլիմպիադային մասնակցությունն իրենց տվել է թե՛ բազմաթիվ ընկերներ, թե՛ հարուստ գիտելիք: Նրանք վստահեցնում են՝ անգամ իրենց օտարազգի ընկերներին հայերեն են սովորեցնելու, որպեսզի նրանք ևս մասնակցեն հաջորդ օլիմպիադային:

Օլիմպիադայի ավարտին երեխաներին տրվել են մասնացության վկայականներ, իսկ համայնքներին՝ խորհրդանշական նվերներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)