ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Նորարար միասին» Ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբար՝ 8 երկրի դպրոցականների մասնակցությամբ

Օգոստոսի 21, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) հետ համատեղ Դիլիջանի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի (Թումո) մասնաճյուղում կազմակերպել է «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը:

Ճամբարին մասնակցում են 15-17 տարեկան 16 դպրոցականներ Հայաստանից, Բուլղարիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Ռումինիայից, Ալբանիայից, CREFECO-ի նոր անդամ երկրներ հանդիսացող Վրաստանից, ինչպես նաև Կոսովոյից և Մոլդովայից:

Ճամբարի շրջանակում CREFECO-ի կողմից Դանիայից հրավիրված ՏՏ ոլորտի մասնագետը կանցկացնի 6-օրյա դասընթացներ: Ճամբարի ծրագրում ընդգրկված են բազմաբնույթ ուսուցողական, ինտելեկտուալ, սպորտային միջոցառումներ։

Ճամբարը բացառիկ և յուրահատուկ հնարավորություն է պատանիների համար թե՛ ֆրանսերենի խթանման, թե՛ նոր կրթական հնարավորությունների փորձարկման, և թե՛ աշխարհի տարբեր երկրներից նոր ընկերների ձեռքբերման համար:

7-օրյա ճամբարը կշարունակվի մինչև օգոստոսի 26-ը:

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարությանը հատկացված ՀՀ 2024 թ. պետական բյուջեից (1944.0 հազար դրամ) և CREFECO-ի կողմից:

Նշենք, որ 2017 թվականի նոյեմբերի 17-ին Փարիզում ստորագրվել է Գործընկերության հուշագիր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ ի դեմս Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO), և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային երկրների կրթության նախարարությունների միջև՝ կրթական համագործակցության վերաբերյալ ֆրանկոֆոնիայի ռազմավարության շրջանակում (2015-2022 թթ.):

Հուշագրի շրջանակում CREFECO-ի կողմից գրեթե յուրաքանչյուր տարի կազմակերպվել են ֆրանսերենի միջազգային օլիմպիադաներ. անցկացման երկիրն ընտրվել է ռոտացիոն սկզբունքով (վերջին օլիմպիադան տեղի է ունեցել 2021թ. առցանց ձևաչափով, որը պայմանավորված էր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակով: Ռոտացիոն սկզբունքով անդամ երկրներում անցկացվել են նաև միջազգային ֆրանկոֆոն ամառային ճամբարներ: Հայաստանում այն նախատեսվում էր անցկացնել 2021 թվականին, սակայն կապված համաճարակի հետ՝ տեղի է ունեցել ազգային մակարդակով: 2024 թ. Հայաստանում ճամբարն անցկացվում է միջազգային մակարդակով՝ CREFECO-ի անդամ երկրների դպրոցականների մասնակցությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)