ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Արարատի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Օգոստոսի 22, 2024
Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արարատի մարզ. շրջայցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրանք շրջել են մարզի մի շարք հաստատություններում, ծանոթացել իրականացված աշխատանքներին։

Վարչապետին ներկայացվել է Արարատի մարզի պատմական Արտաշատ մայրաքաղաքի հուշարձանախմբի պահպանության և զարգացման հայեցակարգի առաջարկը: ԿԳՄՍ նախարարության պատվերով Արտաշատը պեղող հնագիտական արշավախմբի կողմից մշակվել է պատմական Արտաշատ մայրաքաղաքի հուշարձանախմբի պահպանության և զարգացման հայեցակարգի առաջարկ:

Նախարարության պատվերով 2024-2025 թթ. տարածքում կառուցվելու է նաև տիպային տեղեկատվական կենտրոն՝ իր ենթակառուցվածքներով: Ըստ հայեցակարգի՝ նախատեսվում են նոր պեղումներ, ամրակայման, նորոգման, վերականգնման աշխատանքներ արդեն պեղված հատվածներում: Հայեցակարգով նախատեսվում են նաև հայրենաճանաչողական կրթական ծրագրեր: Իրականացվելու է նաև Հին Արտաշատ մայրաքաղաքի գետամերձ հատվածը քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին հասանելի դարձնելու ծրագիր:

Վարչապետը և նախարարը Արարատ համայնքի Երասխ բնակավայրում ծանոթացել են մարզադպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 173 մլն դրամ, որից 112 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Աշխատանքները կավարտվեն այս տարի:

Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև Արարատ բնակավայրում մարզադպրոցի կառուցման ընթացքը: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 353 մլն դրամ, որից 229 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։

Աշխատանքային այցի շրջանակում վարչապետին ներկայացվել են Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրում դպրոցի կառուցման աշխատանքները: Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով և ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 400 մլն դրամ: Արդյունքում բնակավայրը կունենա նորակառույց դպրոց: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինարարական աշխատանքները սկսվել են 2023թ., իրականացվում են հիմնային աշխատանքներ։

Կառավարության ղեկավարին ներկայացվել են նաև Ուրցաձորի Տափի բերդի պարիսպներին կից օժանդակ շինությունների վերականգնման աշխատանքները: Տափի բերդը և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թթ.։ Պարիսպներին կից կառույցները կիսատ են մնացել, ամրոցը չունի զբոսաշրջային ենթակառուցվածք: Կառավարության որոշմամբ ս. թ. օգոստոս ամսին հատկացվել է մոտ 5 մլն դրամ՝ եկեղեցու հարավային հատվածի պեղումների, բերդի պարիսպներին կից օժանդակ շինությունների վերականգնման, ավտոկայանատեղի կառուցման գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար: Պեղումների և նախագծային փաթեթի կազմելու նպատակով կսահմանվի 12 ամիս ժամկետ: Այժմ շրջանառվում է Կառավարության համապատասխան որոշման նախագիծ, և ամրոցը շուտով կստանա արգելոց-թանգարանի կարգավիճակ, որից հետո հնարավոր կլինի տարածքում կառուցել նաև տիպային տեղեկատվական կենտրոն, որի նախագիծը մշակվել է 2023 թ.:

Արալեզ բնակավայրում Կառավարության ղեկավարը ծանոթացել է նորակառույց մանկապարտեզում ստեղծված պայմաններին: Ծրագրի արժեքը կազմել է 882 մլն դրամ, որը հատկացրել է Կառավարությունը: Նորակառույց մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Մասիսի նորակառույց թիվ 5 ավագ դպրոցում ստեղծված պայմաններին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, արժեքը 795 մլն դրամ է: Մասիսի ավագ դպրոցը նախատեսված է 288 աշակերտի համար:

Վարչապետի մարզային այցի վերջին կանգառը եղել է Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրում, որտեղ ներկայացվել է դպրոցի կառուցման ընթացքը: Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով և ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 423 մլն դրամ: Արդյունքում բնակավայրը կունենա նորակառույց դպրոց: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)