Այս ամռանը Հայաստանի ազգային գրադարանում իրականացվել է շուրջ 40 միջոցառում, որոնք ունեցել են ավելի քան 850 մասնակից: Այս ամիսներին գրանցվել է 547 նոր ընթերցող, իսկ գրադարանի այցելուների թիվը կազմել է 24324:
Ամառն առանձնացել է նաև մի շարք իրադարձություններով, այդ թվում՝ Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակի առիթով թամանյանական մասնաշենքի երկրորդ հարկում բացվել է Հայաստանի ազգային գրադարանի թանգարանային ցուցասրահը: Այստեղ ներկայացված են գրադարանի հիմնադիր փաստաթղթերը, նամակներ, գրություններ, Ալ. Թամանյանի շենքի մեծադիր նախագիծը, արխիվային լուսանկարներ և Հովհաննես Նաղաշյանի դրվագազարդ կահույքի նմուշներ։ Տեղի է ունեցել «Հայ բանասիրության հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը:
Լիագումար նիստում Ազգային գրադարանի գիտական փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը ներկայացրել է «Ազգային գրադարանի շտեմարանները. աջակցություն հայագիտությանը» զեկուցումը։ Օգտակար և ուշագրավ զեկուցումներ են ներկայացրել Սևան Տեիրմենջյանը (Ստամբուլ, Թուրքիա), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը և ուրիշներ։
Ամռանը գրադարանում գործել են մի քանի գրքային ցուցահանդեսներ (Էռնեստ Հեմինգուեյ 125, Լևոն Շանթ 155)։ Առանձնակի ուշադրության է արժանի արևմտահայ բանաստեղծ Զահրատի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են գրողի առանձին գրքով հրատարակությունները, տարբեր լեզուներով թարգմանություններ, Զահրատի ձեռագրերի կրկնօրինակներ, լուսանկարներ, մամուլի անդրադարձներ։ Զահրատի ստեղծագործությանը նվիրված ուշագրավ հանրային դասախոսություն է ներկայացրել գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը։
Շարունակվել են կապերը մարզային և համայնքային գրադարանների հետ։ Ճանաչողական այցով գրադարան են այցելել Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային գրադարանի, Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի և «Վեդի համայնքի գրադարան» ՀՈԱԿ-ի գրադարանավարները։ Իր հերթին Հայաստանի ազգային գրադարանի համագործակցության և գրքափոխանակության բաժնի մի խումբ աշխատակիցներ այցելել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզային գրադարաններ, նվիրել գրականություն, ինչպես նաև գործնական հանդիպումներ ունեցել տեղի համայնքային գրադարանավարների հետ։
Գրադարանի աշխատակիցների համար «Կիբեր-թրաֆիքինգ և կիբերանվտանգություն» թեմայով դասընթաց է տեղի ունեցել, որը վարել են Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետ Վիկտորիա Ավակովան և ՏՏ անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Գրադարանում անցկացվել է նաև դասախոսություն «ORCID-գիտնականների միասնական միջազգային ռեգիստր» թեմայով, որը վարել է ՀԱԳ Գրականության հանրահռչակման բաժնի վարիչ Արմինե Վարդանյանը։
Գրադարանը շարունակել է «Ֆիլմադարան» հասարակական կազմակերպության հետ ֆրանսիական ֆիլմերի ամենամսյա ցուցադրություն-քննարկումների շարքը։ Ամառվա ամիսներին չորս ֆիլմ է ցուցադրվել, այդ թվում՝ «Արհամարհանք» (1963 թ., ռեժ.՝ Ժան-Լյուկ Գոդար.), «Կլեոն 5-ից 7-ը» (1962 թ., ռեժ.՝ Անյես Վարդա), , «Հիրոսիմա, իմ սեր» (1959 թ., ռեժ.՝ Ալեն Ռենե), «Ժյուլ և Ջիմ» (1962 թ., ռեժ.՝ Ֆրանսուա Տրյուֆո):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ