ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տնօրենների հավակնորդների վերապատրաստման դասընթացներ՝ «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրով

Օգոստոսի 26, 2024
Լուրեր կազմակերպություններից

2023 թվականից պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է կառավարման նոր համակարգ, որի շրջանակում փոփոխվել է տնօրենների նշանակման կարգը։ 

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգի» պահանջների համաձայն՝ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը բաղկացած է 3 փուլից՝ հավակնորդների հայտերի ընդունում, զարգացման ծրագրի փորձաքննություն և հարցազրույցի անցկացում:

Կառավարման նոր համակարգի անցման և հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել նոր մասնագետների ներգրավում պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման ոլորտ: Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է իրականացնել տնօրենների հավակնորդների վերապատրաստման դասընթացներ՝ «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրով:

Դասընթացները ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ կիրականացվեն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ, «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ՝ ԵՄ ֆինանսավորմամբ։

Վերապատրաստման ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնելու կրթական ծրագրի մշակման, որակի գնահատման և կրթական կառույցի ռազմավարական կառավարման գիտելիքները, հմտությունները և ունակությունները։ Վերապատրաստման ծրագրի ավարտին մասնակիցները պետք է ներկայացնեն հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիր։ Հանձնաժողովի կողմից ծրագիրը դրական գնահատելու արդյունքում ծրագրի մասնակիցը կարող է նշանակվել հաստատության տնօրեն։

Ծրագրի ընդհանուր տևողությունը 7 ամիս է: Այն իրականացվելու է երկու խմբով՝ յուրաքանչյուր խմբում 30 մասնակից։ Վերապատրաստումն անցկացվելու է հիբրիդային եղանակով՝ առկա և առցանց հանդիպումների ձևաչափերով: Առցանց հանդիպումները նախատեսված են շաբաթական մեկ անգամ: Առկա հանդիպումներն իրականացվելու են Երևան քաղաքում:

Վերապատրաստման ծրագրին մասնակցությունն անվճար է, սակայն առկա հանդիպումներին մասնակցության նպատակով ճանապարհի և կեցության ծախսերը հոգում են մասնակիցները։

Վերապատրաստման ծրագրին կարող են մասնակցել «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված կարգով հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենին ներկայացվող պահանջները բավարարող, այդ թվում՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ունեցող անձինք։ Վերապատրաստման ծրագրի մասնակիցների ընտրությունն իրականացնելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը:

Վերապատրաստման ծրագրի ավարտին մասնակիցները կստանան փաստաթուղթ։

Վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար թեկնածուները կարող են անցնել հետևյալ հղումով և ներկայացնել՝

  • ինքնակենսագրական,
  • հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր,
  • էսսե, որտեղ պետք է ներկայացվի կոնկրետ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավար պաշտոն ստանձնելու մոտիվացիան:

Վերապատրաստման ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 20-ը՝ ժամը 18.00։

Հարցերի դեպքում գրել schoolleadershiptraining@gmail.com հասցեին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)