ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վայոց ձորի մարզում անցկացվել է նոր ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունը

Օգոստոսի 28, 2024
Լուրեր կազմակերպություններից

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Եղեգնաձորում անցկացվել է Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, մարզպետարանի մի շարք վարչությունների ներկայացուցիչներ։

Խորհրդակցությունից առաջ Արաքսիա Սվաջյանը շրջել է առաջին անգամ կազմակերպված կրթական էքսպոյում, որին մասնակցել են Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենները, նրանց տեղակալները, ուսուցիչները և խմբավարները։ Նախարարի տեղակալն ու մարզային պատասխանատուները էքսպոյի շրջանակում ծանոթացել են աշակերտների նախագծային աշխատանքներին՝ զրուցելով դրանց մանրամասների ու նորարարությունների մասին։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նախորդ ուսումնական տարվա ձեռքբերումները, նոր չափորոշիչների առումով դրական արդյունքները՝ կարևորելով լավագույն փորձի խրախուսումը և հաջողություններով կիսվելու հանգամանքը: Այնուհետև ընդհանուր գծերով ներկայացրել է միասնական և ավարտական քննությունների միջին ցուցանիշները և ընդունելության արդյունքները հանրապետությունում, ապա Վայոց ձորում:

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև կրթության ոլորտի մի շարք առանցքային հարցերի, մասնավորապես դասագրքերի տպագրությանը և բաշխմանը, ուսումնական պլանների և թեմատիկ պլանների ձևաչափերին, մենթոր դպրոցների համակարգին, փաստաթղթաշրջանառության ծավալին, պարտադիր խմբակների գործունեությանը, ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծմանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտը կարգավորող իրավական մի շարք ակտերում կատարված փոփոխությունները, «Դպրոցական սնունդ» ծրագիրը, ուսուցիչների վերապատրաստումների նոր համակարգը: Անդրադարձ է եղել կամավոր և հերթական ատեստավորմանը, ուսուցիչների որակավորման տարակարգին, դրույքաչափերին, հաստիքացուցակին, դպրոցի տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի չափանիշներին, ուսումնական որոշ գործընթացների թվայնացմանը: Նախարարի տեղակալը պարզաբանումներ է ներկայացրել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին համակարգում ընդգրկելու մեխանիզմների, դպրոցական բաժանորդային ծրագրի, կրթության բովանդակությանն առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Ուսուցչի օրվան ընդառաջ կազմակերպվելու է «Տարվա լավագույններ» մրցույթը, որին կմասնակցեն նախորդ ամիսներին լավագույնը ճանաչված մանկավարժական աշխատողները: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ նոր ուսումնական տարին անցնելու է մշակութային կրթության տարվա խորագրի ներքո. նախատեսվում են մշակույթի և կրթության կապը ապահովող, բացահայտող, ամրապնդող տարաբնույթ միջոցառումներ: Խորհրդակցությունների շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալագրեր է հանձնել ամսվա լավագույնների մրցույթի՝ Վայոց ձորի մարզից հաղթող ճանաչված մանկավարժներին:

Ներկաներին ողջունել է նաև Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը և շեշտադրել ՀՀ կառավարության ակնառու ջանքերն ու մեծ ուշադրությունը կրթության ոլորտին՝ դպրոցաշինությունից մինչև կրթության որակի բարելավում:

ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ներկայացրել է տեսչական մարմնի՝ մարզում կատարած ստուգումների արդյունքները։

Զուգահեռաբար ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները տարբեր լսարաններում տնօրենի տեղակալների և մեթոդմիավորման նախագահների համար անցկացրել են ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն։

Ներկաներն ուղղել են իրենց հուզող հարցերը, բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)