ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

241 մլն 520 հազար դրամ՝ կրթական և մարզական ենթակառուցվածքների ապահովմանը

Օգոստոսի 28, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 241 մլն 520 հազար դրամ գումարի չափով:

Գումարը կուղղվի կրթական և մարզական որոշ հաստատությունների ու ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների կատարմանը, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը և գույքով ապահովմանը:

Մասնավորապես՝ համապատասխան գումար է հատկացվել 10 «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների կառուցման համար, որոնցից 2–ը՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարկ քաղաքում, 3–ը՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, 2–ը՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, 3–ը՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում։

Որոշմամբ գումար է հատկացվել նաև Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցի նոր շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։

Որոշման շրջանակում կատարվել է վերաբաշխում Լոռու մարզի Օձունի մարզաառողջարանային կենտրոնի գույքով ապահովման համար։ Կենտրոնը կառուցվել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն