ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Փարիզ ու մի քիչ սեր» խորագրով միջոցառում

Մայիսի 17, 2017
Դպրոցական անցուդարձ

Արարատի մարզի Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում «Փարիզ ու մի քիչ սեր» խորագրով: Միջոցառումը կազմակերպել էին 7ա և 8բ դասարանի աշակերտները, ուսուցչուհի Հերմինե Հովակիմյանի  գլխավորությամբ: Աշակերտները ցույց  տվեցին իրենց սերը սիրո լեզու ֆրանսերենի հանդեպ, փայլուն ներկայացրեցին Ֆրանսիան, սիրո մայրաքաղաք Փարիզը: Ֆրանսիական երգն ու պարը թևածում էր դահլիճում: Հանդիսատեսը կլանված էր: Միջոցառումը հանդիսատեսին հասկանալի լինելու համար մշակվել էր հետաքրքիր տարբերակ, որն օգնեց ավելի լավ ընկալելու ընդհանուր միջոցառումը: