Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են պետական ուսումնական հաստատությունների սովորողների և ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախնական տվյալները: 2024/25 ուսումնական տարին բոլոր հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին. սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, այս տարի կիրակի է՝ ոչ աշխատանքային:
Հանրակրթություն
2024–2025 ուսումնական տարվանից ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 7 դասարաններում՝ 2–րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ, կրթությունը կազմակերպվելու է Հանրակրթության պետական նոր չափորոշչով. նշված դասարաններում սովորելու է շուրջ 252.760 աշակերտ։
2024-25 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում նախնական տվյալներով սովորելու է 409․996 աշակերտ։ 2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային՝ hayt.emis.am համակարգում (ոչ պետական դպրոցներում հայտագրումը վերոնշյալ համակարգի միջոցով չի իրականացվում) հայտագրված է 34․780 առաջին դասարանցի, սակայն դպրոցների կոմպլեկտավորման գործընթացի արդյունքում այս թիվը փոփոխության կենթարկվի։ Գործընթացը շարունակվում է և կավարտվի մինչև սեպտեմբերի 15-ը: Ըստ համապատասխան տարիքի ծնելիության թվի՝ ակնկալվում է, որ այս տարի առաջին դասարան կարող է հաճախել 42 հազար աշակերտ: Առաջին դասարան ընդունված երեխաների փաստաթղթերը ծնողները դպրոց պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ:
Սեպտեմբերին շահագործման է հանձնվելու 8 նոր դպրոց, որոնցից 6-ը՝ մոդուլային: Այդ դպրոցները նախատեսված են 1392 սովորողի համար. այս տարի հաճախելու է 1012 աշակերտ: ՀՀ-ում ընդհանուր առմամբ գործում է 1401 դպրոց, որոնցից 540-ը գտնվում են քաղաքային, իսկ 861-ը՝ գյուղական բնակավայրերում։
2024 թվականի սեպտեմբերից շուրջ 1535 երեխաներ կհաճախեն շինարարությունն ավարտված 12 նոր մանկապարտեզներ:
2024-2025 ուսումնական տարում նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչը կներդրվի 190 հաստատությունում. այդ նպատակով վերապատրաստումներ իրականացնելու համար ընտրվել են 23 մենթոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ:
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն
Ավարտվել է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա դիմորդների փաստաթղթերի ընդունումը: 54 արհեստագործական և 74 միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ընդունելության արդյունքների նախնական ամփոփումն արդեն կատարված է, ըստ որի.
Արհեստագործական կրթական ծրագրով այս տարի ընդունվել է 3862 դիմորդ․ նախորդ՝ 2023/2024 ուստարում ընդունվել էր 3106 ուսանող: Նախորդ տարվա համեմատ ուսանողների թիվն ավելացել է 756-ով: Առաջին փուլի արդյունքներով մրցույթից դուրս է մնացել 110 դիմորդ: Գերակա 21 մասնագիտություններով ընդունվել է 988 դիմորդ․ նախորդ ուսումնական տարվա ցուցանիշով նույն մասնագիտություններով ընդունելությունը կազմել էր 442:
Միջին մասնագիտական կրթական ծրագրով այս տարի ընդունվել է 11196 դիմորդ․ 2023/2024 ուսումնական տարում ընդունվել էր 10417 ուսանող: Նախորդ տարվա համեմատ ուսանողների թիվն ավելացել է 779-ով: Առաջին փուլի մրցույթի արդյունքներով մրցույթից դուրս է մնացել 1580 դիմորդ: Գերակա 15 մասնագիտություններով ընդունվել է 717 դիմորդ․ նախորդ ուսումնական տարվա ցուցանիշով նույն մասնագիտություններով ընդունելությունը կազմել էր 445:
Բարձրագույն կրթություն
ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի արդյունքներով 2024 թվականին բուհ և մասնագիտություն է հայտագրել 14.242 դիմորդ, ինչը 928-ով ավելի է 2023 թվականին (13.314) ցուցանիշից։ Նրանցից բուհեր է ընդունվել է 10.720-ը (75.3 %). նախորդ տարի ընդունվել էր 10.201-ը (76.6 %)։
Ընդունված 10 720 դիմորդների թվում ոչ պետական բուհեր է ընդունվել 316-ը՝ 112-ով ավելի, քան 2023 թվականին։
Ուսուցման անվճար հիմունքներով ընդունվել է 2012 դիմորդ (1924-ը՝ հատկացված տեղերով, 88-ը՝ պահուստային), վճարովի հիմունքներով՝ 8708-ը (8668-ը՝ հատկացված տեղերով, 40-ը՝ պահուստային): Թափուր է մնացել 6174 տեղ։
2024 թ. առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքում ամենաշատ ընդունվածների թվով առաջատար պետական բուհը Երևանի պետական համալսարանն է. այստեղ ընդունվածների թիվը 2403 է։ Ամենաքիչ ընդունվածների թիվը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղում է՝ 4 դիմորդ։
Առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքում պետական բուհերի՝ ընդունվածների թվով առաջատար մասնագիտությունը «Բուժական գործն» է (ԵՊԲՀ), որտեղ ընդունվածների թիվը 462 է, ոչ պետական բուհերի՝ ամենաշատ ընդունվածների թվով առաջատար մասնագիտություններն են «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» (Հայկական բժշկական ինստիտուտ). ընդունվածների թիվը երկուսում էլ 35 է։
Պետական բուհերում 31, իսկ ոչ պետական բուհերում 20 մասնագիտությունում ընդունվել է միայն մեկ դիմորդ։
ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 23-ի N 383-Ն և 2023 թ. օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշումներով սահմանված՝ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով դիմորդների քանակը կազմել է 411, ընդունվել է 354-ը։ Տվյալ մասնագիտությունների ցանկում ամենապահանջվածը եղել է «Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» մասնագիտությունը. դիմորդների քանակը հիմնական և լրացուցիչ փուլերում եղել է 102, ընդունվել է 95-ը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ