ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր թատերական ներկայացում՝ ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագրի շրջանակում

Սեպտեմբերի 3, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Դիզակ ԱՐՏ» մշակութային ՀԿ-ն ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագրի շրջանակում նախաձեռնել է «Արա պա ստի պեն կինի՞» թատերական ներկայացումը:

Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի կինոգործիչների միության փոքր դահլիճում (Հենրիկ Մալյանի անվան թատրոն): Ներկայացումներ են նախատեսված նաև Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերում:

«Արա պա ստի պեն կինի՞» թատերական ներկայացումը բեմադրվել է՝ ըստ Ալեքսանդր Մանասյանի համանուն ստեղծագործության. մասնակիցները «Դիզակ ԱՐՏ ՄԵԿ» թատերախմբի սաներն են, իսկ բեմադրիչը՝ «Դիզակ ԱՐՏ» կենտրոնի դասատու Սրբուհի Բալայանը: Բեմական հագուստն ու բեմական ձևավորումն արցախյան մոտիվներով են:

Թատերական ներկայացման միջոցով վերարտադրվում են արցախցու մտածելակերպը, սովորույթները, ասույթները, առած-ասացվածքներն ու խաղերը:

Ծրագրի նպատակը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորումներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի բարբառների կենսունակության ապահովումն է:

«Արա պա ստի պեն կինի՞» ստեղծագործության բարբառով ընթերցմանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումամբ՝ https://www.youtube.com/watch?v=fdZocaSSJlg:

Մուտքն անվճար է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)