ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տեխնիկական աջակցություն` ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջին

Սեպտեմբերի 4, 2024
Լուրեր կազմակերպություններից

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում տեխնիկական աջակցություն է տրամադրվել ծրագրի գործընկեր Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջին։

Քոլեջին տրամադրվել է միկրոավտոբուս, քանի որ հաստատությունում ուսումնառում են Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդու տարածաշրջանի և մոտակա այլ համայնքների երիտասարդները, և միջհամայնքային հասարակական տրանսպորտային միջոցի ոչ պատշաճ աշխատանքը խնդիր է առաջացնում՝ համայնքների երիտասարդներին ընդգրկելու քոլեջի ուսումնական գործընթացում: Բացի վերը նշվածից՝ քոլեջի գործընկեր մասնավոր հատվածի կազմակերպությունները մեծամասամբ գտնվում են համայնքներում, հատկապես Տաշիրի տարածաշրջանում, և տրանսպորտային միջոցը կլուծի աշակերտների տեղափոխության խնդիրը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը ներկա է եղել քոլեջում տեխնիկական աջակցության առիթով կազմակերպված միջոցառմանը: Նա կարևորել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցությունը և ՄԱՎԵՏԱ ծրագրի դերը դուալ մոտեցմամբ կրթական համակարգի ներդրման ու զարգացման գործում։

Քոլեջի անձնակազմին և ուսանողներին, մասնավոր հատվածի գործընկերներին ողջունել է նաև ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը շարունակելու է օրակարգում պահել քոլեջների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և տեխնիկական վերազինման խնդիրները՝ ՄԿՈՒ-ն ու գյուղատնտեսական մասնագիտություններն ուսանողների համար ավելի գրավիչ դարձնելու համար։

Ելույթներով հանդես են եկել քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը, մասնավոր հատվածի գործընկերներ, ուսանողներ։

ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը ստորագրել են հանձնման-ընդունման ակտ, որին հաջորդել է տեխնիկայի հանձնման պաշտոնական արարողությունը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)