ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյան այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու նոր ուսումնական տարում մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, վարչության ներկայացուցիչները:
Շնորհավորելով նոր ուսումնական տարին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այն ընթանալու է նոր փոփոխություններով ու մոտեցումներով, ինչն ուսումնական գործընթացը նորովի կազմակերպելու, նոր մեխանիզմներ կիրառելու հնարավորություններ է տալու:
Ընդունելության արդյունքների մասին
Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այս տարի ընդունելության արդյունքները թե՛ արհեստագործական, թե՛ միջին մասնագիտական կրթական ծրագրերում ավելի դրական են նախորդ տարվա համեմատ, ինչը շատ ոգևորիչ է: Արհեստագործական կրթական ծրագրով ընդունվել են 3862 դիմորդ՝ նախորդ տարվա 3106-ի համեմատ, միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 11196 դիմորդ, նախորդ տարվա՝ 10417-ի համեմատ: 826 ուսանող ընդունվել է մասնավոր ուսումնական հաստատություններ:
«Հիմնական դպրոցի շրջանավարտներից շատերը սկսել են ավագ դպրոց գնալու փոխարեն ընտրել մասնագիտական կրթության ուղղությունը: Այս տարվանից 8-րդ դասարանում գործելու է մասնագիտական կողմնորոշման պարտադիր խմբակը, ինչը կարևոր ազդեցություն է ունենալու մեր շրջանավարտների մասնագիտական ուղին հստակեցնելու ու ապագայի նկատմամբ պատկերացումներ ձևավորելու առումով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նա կարևոր խնդիր է համարել կրթական այս մակարդակի միջոցով երկրի տնտեսության մեջ զգալի ներդրում ունենալու հանգամանքը, քանի որ աշխատաշուկան ՄԿՈւ ոլորտի մասնագետների պահանջարկ ունի: «Պետք է փորձենք աշխատաշուկայի բացը լրացնել ՄԿՈւ կրթությամբ. նույնիսկ ՏՏ ոլորտում կան մասնագիտություններ, որոնք բարձրագույն կրթություն չեն պահանջում: Սա նշանակում է, որ երիտասարդներին պետք է ճիշտ իրազեկենք և գործատուների հետ կապն առավել ամրապնդենք»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ պետական քաղաքականությունը նպաստել է ընդունելության ցուցանիշների աճին:
Պահանջված մասնագիտությունների ներդրում
Նախարարի տեղակալի խոսքով՝ առաջնային խնդիր է միջավայրային պայմանների բարելավումը, և ուսումնական հաստատություններում ներդրված մասնագիտությունների ցանկի վերանայումը: Ըստ նրա՝ կան մասնագիտություններ, որոնք պահանջված են տվյալ տարածաշրջանում, բայց ներդրված չեն, կան նաև մասնագիտություններ, որոնք շատ ուսանողների համար գրավիչ են, բայց համապատասխան թվով մասնագետների կարիք աշխատաշուկայում չկա: Նրա դիտարկմամբ՝ պետք է հաստատությունները պետք է աշխատանք կատարեն՝ մասնագիտությունների ընտրության հարցում ուղղորդելով երիտասարդներին:
«Այս տարի վերանայում ենք մասնագիտությունների ցանկը, և մեծ ծավալի աշխատանք է իրականացվել ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից. կամփոփենք, և փաստաթուղթը շրջանառության մեջ կդրվի: Այստեղ շատ կարևոր են նաև ձեր առաջարկները, քանի որ դուք տեղային մակարդակում խնդիրներն առավել խորքային եք տեսնում. գուցե անհրաժեշտ է մտածել կրթական ծրագրերի, մոդուլների բեռնաթափման մասի»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և կոչ արել բարձրաձայնել խնդիրների մասին, որոնց բախվում են ուսումնական գործընթացում:
Այս համատեքստում նա նշել է, որ Մասնագիտական կրթության և ուսուցման մասին նոր օրենքի ընդունումից հետո բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր են ընդունվելու, ընթացակարգեր են փոխվելու՝ միտված բարեփոխումներին, ինչը ենթադրում է ոլորտի շահառուների դիրքորոշման և կարծիքի արտահայտման անհրաժեշտություն:
Վերապատրաստման և ատեստավորման գործընթաց
ՄԿՈՒ ոլորտում ևս դասավանդողների մասնագիտական աճն ու զարգացումը պետության ուշադրության կենտրոնում է. «Վերապատրաստումներն առաջիկայում կմեկնարկեն բոլոր ուղղություններով, սակայն, ցավոք, երաշխավորված կազմակերպությունների ընտրության հնարավորությունը մեծ չէ, ինչը պայմանավորված է նրանով, որ գործընթացը նոր է, և համապատասխան կառույցների կողմից դաշտը դեռ լիարժեք ուսումնասիրված չէ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և կոչ արել տնօրեններին հետևողական լինել, որ մասնագետները մասնակցեն ատեստավորմանը նախորդող վերապատրաստումներին :
Ատեստավորման գործընթացի մասին խոսելիս նա ընդգծել է՝ եթե այլ ոլորտներում, մասնավորապես հանրակրթությունում թեստային ատեստավորման փորձառություն կա, ապա ՄԿՈՒ ոլորտում նախատասվում է իրականացնել համակցված՝ տեսական գիտելիքի և գործնական հմտությունների վրա հիմնված ատեստավորում, որն այս տարի առաջին անգամ պետք է իրականացվի և որպես առաջին փորձ նախադեպային կարող է լինել կրթության համակարգի համար:
Արաքսիա Սվաջյանի իրազեկմամբ՝ ԳԹԿ-ի հետ քննարկումներն արդեն կայացել են, սկսվել են թեստերի մշակման աշխատանքները, մասնագիտական հանձնաժողովներն արդեն ձևավորվել են: Վերջիններս կառաջարկեն, թե ինչ ձևաչափով ճիշտ կլինի կազմակերպել ատեստավորման գործընթացը:
Գերակա մասնագիտություններով ընդունելություն
Անդրադառնալով գերակա մասնագիտություններով ընդունելության ընդհանուր պատկերին՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ ցուցանիշները դրական են, սակայն կարևոր է նաև գործընթացի վերահսկումը: «Ծրագրի նպատակն է խրախուսել դիմորդներին սովորելու տնտեսության համար պահանջարկ ունեցող մասնագիտություններով, և նրանց տալ բարձր կրթաթոշակ, սակայն այստեղ կա ռիսկ՝ արդյոք ավարտելուց հետո սովորողները կաշխատե՞ն այդ մասնագիտությամբ: Հնարավոր է նաև այդ մասնագիտությունը լինի գիտակցված ընտրություն, և միայն ուսումնառության ընթացքում սիրեն մասնագիտությունը և որպես մասնագետ կայանան աշխատաշուկայում: Ուսումնական հաստատությունների անելիքը պետք է լինի այն, որ դիմորդները միայն բարձր կրթաթոշակով չգայթակղվեն, այլև մնան ոլորտում և լավ մասնագետ դառնան»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և հայտնել, որ նախարարի հանձնարարականով կատարվելու է ուսումնասիրություն, թե երկրորդ կուրսում՝ առաջադիմությամբ պայմանավորված ուսանողներից քանիսն են շարունակելու ստանալ կրթաթոշակ, քանիսը՝ ոչ:
Նրա խոսքով՝ տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագիրը ևս դրական առումով նպաստել է ընդունելության ցուցանիշների բարձրացմանը: Նա ընդգծել է՝ ծրագիրը տարածվում է միայն մարզային հաստատությունների վրա և չի գործում Երևանի ուսումնական հաստատություններ ընդունված մարզաբնակ ուսանողների համար՝ մարզերում ուսումնական հաստատությունները ուժեղացնելու նկատառումով: Հանդիպմանը ներկա տնօրեններն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարի տեղակալին, որոնք վերաբերել են կադրերի համալրման, ատեստավորման և վերապատրաստման գործընթացի իրականացման, դրույքաչափերի բարձրացման, աշխատանքային ծանրաբեռնվածության հստակեցման և այլ խնդիրների:
Նշենք, որ ՀՀ-ում գործում են 54 արհեստագործական և 74 միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ