ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի հերթական նվաճումը

Սեպտեմբերի 6, 2024
Լուրեր կազմակերպություններից

«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մարտական արվեստի խմբակի սան՝ Սանասար Մանուկյանը Կյոկուշինկայի կարատեի պատանիների աշխարհի առաջնությունում հռչակվել է փոխչեմպիոն։

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված  Կյոկուշինկայի կարատեի պատանիների աշխարհի առաջնությանը համառ պայքարում մարզիկ՝ Սանասար Մանուկյանը չորս մենամարտ է ունեցել, որից մեկը Ադրբեջանը ներկայացնող մարզիկի, մյուսները Ղազախստանի ներկայացուցիչների հետ։ Մենամարտերում բացարձական հաղթանակ տանելով մրցակիցների դեմ Սանասարը պատանիների աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։ Սանասարը «Ընտանիք» կենտրոն հաճախում է 2016 թվականից և վերջինս միջազգային կարգի մրցանակակիր է, Հայաստանի առաջնությունների դափնեկիր, այժմ Սանասարը պատրաստվում է մասնակցել Եվրոպայի առաջնությանը։

Կենտրոնի ևս երկու սան Յուրի Կրոմովը և Վիգեն Ղալաչյանը նույնպես ցուցաբերել են լավ արդյունքներ։ Առաջնությանը մասնակցել են 600 մարզիկներ՝ 22 երկրներից։

Կենտրոնի աշխատակազմը շնորհավորում է խմբի ղեկավար՝ Սարգիս Վարդանյանին և սաներին, մաղթելով  նոր վերելքներ և նվաճումներ։

Ս․ Վարդանյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)