ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային միջոցառումների շարք

Սեպտեմբերի 6, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ  «Ընտանիք» կենտրոնը մեկնարկեց  ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային միջոցառումների շարքը։ Ծրագրի առաջին փուլում  օգոստոսի 26-ից 28-ը անցկացվեցին՝ «Արտադպրոցական կրթության կարևորությունը և հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ։

Եռօրյա հագեցած տեսական և գործնական դասընթացներին մասնակցեցին Շիրակի մարզի 14 համայնքների և Ջավախքի կրթամշակութային հաստատությունների 20 մանկավարժներ։ «Ընտանիք» կենտրոնի օրինակով ներկայացվեց արտադպրոցական կրթական հաստատության մոդելի կազմակերպման առանձնահատկությունները, անհատական և շերտավոր դասավանդման կարևորությունը, լրացուցիչ կրթադաստիարակչական բնույթի գործունեության իրականացման մեթոդները։ Քննարկվեց, թե ինչու՞ է անհրաժեշտ համայնքներում իրականացնել արտադպրոցական լրացուցիչ կրթություն, ապահովել դեռահասների ազատ ժամանցի կազմակերպումն ու թե ինչպե՞ս նպաստել վերջիններիս նախամասնագիտական կողմնորշմանը, ստեղծագործական ունակությունների, հմտություների բացահայտմանը, գեղագիտական, ֆիզիկական և ռազմահայրենասիրական դաստիարակության զարգացմանը և կիրառական գիտելիքների ձևավորմանը։  Տեսական դասընթացներին մասնակիցները կատարեցին ինքնուրույն և թիմային աշխատանքներ, կազմեցին կրթամշակութային ծրագրեր, աշխատանքային պլաններ։ Յուրաքանյուր թիմ ներկայացրեց իր աշխատանքը, կարևորելով այն մասնագիտությունները, որոնք համապատասխանում են իրենց համայնքների կարիքներին։

Գործնական դասերն անցկացվեցին կենտրոնի մասնագիտական խմբակներում, յուրաքանչյուր մասնակցի տրվեց անհատական մոտեցում սովորելու նախընտրած մասնագիտության հմտությունները։

Եռօրյա դասընթացն ավարտվեց կլոր սեղան քննարկմամբ, որին մասնակցեցին նաև կենտրոնի մանկավարժները, կիսվեցին արտադպրոցական կրթության իրենց փորձով, որոնք ծրագրի մասնակիցները հետագայում կարող են ծառայեցնել սեփական համայնքների դեռահասների զարգացման գործին։

Դասընթացի առանցքային խնդիրների, արտադպրոցական կրթության կարևորության մասին, մասնակիցներն իրենց կարծիքներն արտահայտեցին հարցաթերթիկների, գնահատման թերթիկների միջոցով. 

 «Այսօր մենք կանգնած ենք լրջագույն խնդրի առաջ, դա մեր ազգային ինքնության, մշակութային դիմագծի պահպանումն ու տարածումն է: Այս առումով եռօրյա դասընթացի միջոցով բացահայտեցինք մեկ փաստ, որ վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ կարևոր դերակատարում ունեն արտադպրոցական կրթական հաստատությունները: «Ընտանիք» կենտրոնն իր օրինակով ներկայացրեց, թե որքան մեծ առաքելություն են կատարում սերունդների կրթամշակութային մակարդակը զարգացնելու ուղղությամբ: Ծրագիրն անշուշտ նպաստում է համայնք-մարզկենտրոն կապի, սաների, մանկավարժների միջև մասնագիտական փորձի փոխանակման, մասնագիտության ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվելուն: Շնորհակալ ենք, որ նման ծրագրեր է իրականացնում այս կենտրոնը, և որից անմասն չմնացինք նաև մենք»,-նշված է Շիրակի մարզի Առափի համայնքի միջնակարգ դպրոցի մանկավարժ Ծաղիկ Հակոբյանի հարցաթերթիկում:

Հեղինակ՝ Էլիզա Ֆրանգուլյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)