ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՄԿՈՒ հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացների հրավեր

Սեպտեմբերի 6, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ից մեկնարկում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացները:

Վերապատրաստումներն իրականացնելու են «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը, «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ն, «Լավդավինդասթրիզ» մշակութային ՀԿ-ն:

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը վերապատրաստման դասընթացներ է իրականացնելու «Ագրոտնտեսագիտական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում», «Ագրոնոմիա», «Սննդի տեխնոլոգիա», «Անասնաբուժություն», «Հրուշակագործություն, հացաթխում, մակարոնեղենի և հրուշակեղենի արտադրություն» ուղղություններով: Վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են նաև հիբրիդային եղանակով (դասընթացները կազմակերպվելու է ք. Երևան, Տերյան 74 հասցեում, հեռ. (+374)43 66 07 71, էլ․հասցե՝ info@anau.am):

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամն իրականացնելու է դասընթացներ «Ծրագրավորման հիմունքներ և ավտոմատացված համակարգեր», «Վեբ», «Գրաֆիկա», «Ցանցեր-1 և Ցանցեր-2» ուղղություններով: Վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են նաև հիբրիդային եղանակով, դասախոսությունների տեսաձայնագրությունները հասանելի են լինելու առցանց ձևաչափով (վերապատրաստումը կազմակերպվելու է
հետևյալ հասցեում` ք. Երևան, Տերյան 105, ՀԱՊՀ, 10-րդ մասնաշենք, 5-րդ հարկ, հեռ․ (+374)91-01-00-85, էլ․հասցե՝ a.zaprosyan@polytechnic.am):

«Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ն դասընթացներ կիրականացնի «Խոհարարություն» և «Հանրային սննդի սպասարկում ու արտադրություն» ուղղություններով: Վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են նաև հիբրիդային եղանակով (վերապատրաստումը կազմակերպվելու է ք. Երևան, Բուռնազյան 143 հասցեով, հեռ. (374)98 74 14 79, Էլ․`հասցե՝ armeniancookery@gmail.com):

«Լավդավինդասթրիզ» մշակութային ՀԿ-ն դասընթացներ կանցկացնի «Ոսկերչություն» ուղղությամբ: Դասընթացները կկազմակերպվեն հետևյալ հասցեով՝ Հարավ-արևմտյան զանգված Րաֆֆու 69/1 ՄՍԿՀ, հյուսիսային դպրոց-պարտեզ, «Ոսկեգործական լաբորատորիա»: Վերապատրաստման գործընթացն անհրաժեշտության դեպքում կիրականացվի նաև հեռավար՝ Zoom հարթակում, նախնական հանդիպումներից հետո (մասնակցության համար զանգահարել (374)55 79 77 57 հեռախոսահամարով, էլ․հասցե՝ lovedovedrive@gmail.com):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)