ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մշտադիտարկվել են Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններ

Սեպտեմբերի 6, 2024
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզ՝ մշտադիտարկելու մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը:

Մասնավորապես՝ ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Կամարիսի Սբ. Հովհաննես եկեղեցի (պետ. ցուցիչ՝ 6.35.8, տեղական նշանակության), Կամարիսի Սուրբ Աստվածածին մատուռ (պետ. ցուցիչ՝ 6.35.5.2, հանրապետական նշանակության), Աբովյան համայնքի Արամուս վարչական շրջանում գտնվող Սբ. Նշան Ծիրանավոր եկեղեցի (պետ. ցուցիչ՝ 6.13.5, հանրապետական նշանակության), Արամուսի ամրոց-բնակատեղի (պետ. ցուցիչ՝ 6.13.1, հանրապետական նշանակության):

Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս վարչական շրջանում գտնվող Սբ. Նշան Ծիրանավոր եկեղեցու տարածքում ուսումնասիրվել է եկեղեցու ներկա վիճակը, քննարկվել են եկեղեցու տարածքում առանց լիազոր մարմնի համաձայնության տեղադրված և հուշարձանի բարենպաստ տեսողական ընկալմանը խոչընդոտող խաչքարի և մետաղական տաղավարների հեռացման ու տարածքում առկա աղբի մաքրման հարցերը: Այդ նպատակով համապատասխան գրություն է ուղարկվել Արամուսի համայնքապետարան (այդ թվում՝ ամրոց-բնակատեղիում մաքրման աշխատանքների իրականացման համար), և վերջինիս կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ հեռացվել են Ծիրանավոր եկեղեցու տարածքի մետաղական տաղավարները, մաքրվել է Արամուսի ամրոց-բնակատեղիի աղբը:

Կամարիսի Սուրբ Աստվածածին մատուռի տարածքում նախարարության աշխատակիցները ծանոթացել են վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվում են բարերարի միջոցներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…