Տյումենի Մ. Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնը ստեղծագործական զարգացման և հումանիտար կրթության «Էթնոս» մանկապատանեկան կենտրոնի հետ համատեղ մայիսի 14- ին կազմակերպել էր «Հայկական մշակույթի գանձերը » խորագրով ամենամյա քաղաքային մրցույթը, նվիրված հայազգի մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին «Էթնոս» մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գրադուսովը, «Հայկական մշակույթի կենտրոն» նախագծի հեղինակ և ղեկավար Սերգո Ստեփանյանը, « Հայաստան» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Արմենակ Խաչատրյանը, երիտասարդական կազմակերպության անդամ Էդգար ՈՒղուրյանը, տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ծնողներ: Մրցույթն իր մեջ ընդգրկում էր երկու անվանակարգ՝ «Կերպարվեստ» և «Հայ մշակույթի գիտակ»: Ներկայացված էր մրցույթին մասնակցելու 45 հայտ: Առաջին անվանակարգում 7-10 տարեկան երեխաները ներկայացրեցին նկարներ՝ «Հայկական հեքիաթներ» թեմայով: Երկրորդ անվանակարգում մրցույթն անցավ երկու փուլով՝ առաջին փուլի մասնակիցները՝ 11-15 տարեկան աղջիկներ և պատանիներ ներկայացրեցին գրավոր աշխատանքներ՝ ռեֆերատներ «Հայկական մշակույթի գանձերը» խորագրով: Երկրորդ փուլում լավագույն գնահատականի արժանացած աշխատանքների 11 հեղինակները ներկայացան հանդիսատեսի և ժյուրիի գնահատանքին: Մրցույթի երկրորդ փուլի պայմաններն էին՝ ռեֆերատի պաշտպանություն ( ռուսերեն լեզվով), այցեքարտ, ասմունք, ներկայացնել հայկական կամ ընտանեկան որևէ ավանդույթ: Ժյուրիի կազմում էին Ս.Ստեփանյանը, Արմենակ Խաչատրյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Սիլվա Սիմոնյանը և Ռուզաննա Դանիելյանը, Էդգար Ուղուրյանը:
Մասնակիցները լարված էին և հուզված, նրանցից շատերը առաջին անգամ էին հանդիսատեսին ներկայանալու մայրենի լեզվով: Նրանք խոսում էին մեր ոսկեղենիկ մայրենիով, ասմունքում ոգևորված և կարոտով պատմում իրենց Հայրենիքի մասին, որտեղ երբևիցե չեն եղել: Մայրիկների օգնությամբ ներկայացրեցին մեր հայկական ավանդույթներ ու սովորույթներ: Մինչ ժյուրին ամփոփում էր մրցույթի արդյունքները,հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց մշակույթի կենտրոնի սաների ուժերով պատրաստված փոքրիկ համերգային ծրագիր: Անցկացվեց նաև վիկտորինա «Այվազովսկու կյանքն ու գործունեությունը» թեմայով:
«Կերպարվեստ» անվանակարգում առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի դիպլոմներ և մրցանակներ հանձնեցին համապատասխանաբար Արթուր Հովեյանին, Արթուր Վարդանյանին և Դավիթ Պողոսյանին, իսկ մնացած բոլոր մասնակիցներին՝ պատվոգրեր մասնակցության համար և փոքրիկ մրցանակներ: «Հայ մշակույթի գիտակ» անվանակարգում մրցանակային առաջին կարգի դիպլոմ ստացավ Գոհար Վարդանյանը, երկրորդ մրցանակային տեղը բաժանեցին Արթուր Պողոսյանն ու Հասմիկ Վարդանյանը, և երրորդ կարգի դիպլոմ ստացավ Դիանա Ասատրյանը: Շնորհակալագրեր հանձնեցին այն ծնողներին, ովքեր մշտապես համագործակցում են մշակույթի կենտրոնի մանկավարժական կոլեկտիվի հետ, աջակցում հայ երիտասարդ սերնդին հայեցի դաստիարակելու դժվարին, պատասխանատու հայապահպան գործին: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ալվան Պողոսյանը ջանք ու եռանդ չէր խնայել մրցույթը բարձր մակարդակով կազմակերպելու, մասնակիցներին օգնելու անկեղծ և հուզիչ ելույթներ պատրաստելու համար: «Ամենամյա այս մրցույթը ամբողջ տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ամփոփելու լավագույն առիթն է: Մեր սաները մեծ ոգևորությամբ են սպասում ավանդույթ դարձած տարեվերջյան այս միջոցառմանը», - նշեց Ա. Պողոսյանը: Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկան ծնողնըրը, նշեցին, որ ուրախ ու հպարտ են իրենց երեխաներին տեսնելու որպես իսկական հայեր՝ ազգային ավանդույթներով, մտածելակերպով և հոգեկերտվածքով:
Մեր ազգի հոգևոր հարստությունն անսահման է, և այն մեզ պետք է ներշնչի անսպառ ուժ, էներգիա մեր նպատակների իրականացման ճանապարհին, իսկ ամենակարևոր նպատակն է դաստիարակել հայրենասեր և աշխատասեր երիտասարդ սերունդ: Միջոցառումը լուսաբանվեց տեղական « Тюменское время» հեռուստաալիքով:
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ