ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Գիրքը կրթության, դաստիարակության, մարդու ընդհանուր զարգացման էպիկենտրոնն է». Դանիել Դանիելյան

Սեպտեմբերի 6, 2024
Մշակութային լուրեր

Այսօր հանրապետությունում գրքի տոն է. մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը: Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի փառատոնյան 32 միջոցառում, Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի կամարաշարում կգործի գրքի տոնավաճառ:

Փառատոնի բացման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ինչպես նաև գրողներ, հրատարակիչներ և ընթերցասերներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է ներկաներին Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնի բացման կապակցությամբ՝ նշելով, որ այն ԿԳՄՍ նախարարության ամենահաջողված ծրագրերից մեկն է:

«Նոր ուսումնական տարին հայտարարված է մշակութային կրթության տարի, որը մեկնարկել է այսպիսի մեծ ու կարևոր միջոցառմամբ՝ Գրքի փառատոնով, ինչը հրաշալի ուղերձ է մեր երեխաների ու ամբողջ հասարակության համար: Գիրքը կրթության, դաստիարակության, մարդու ընդհանուր զարգացման էպիկենտրոնն է, իսկ կարդալը երազելու, մտածելու, մտքի ու ոգու թռիչք ունենալու ճանապարհ է: Ընթերցանությունն օգնում է զարգացնել քննադատական և վերլուծական միտքը, ինչը շատ կարևոր է թե՛ դպրոցականների, թե՛, առհասարակ, հասարակության համար»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Նրա գնահատմամբ՝ հիմնադրման օրվանից փառատոնը զարգանում է անշեղ ուղիով, և ցանկություն կա ամրապնդելու միջազգային կապերը, ընդլայնելու փառատոնի սահմանները՝ այն հասցնելով նաև մարզեր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ փառատոնի առջև դրված խնդիրներից ամենակարևորը լուծված է. մեկ հարթակում միավորել և խրախուսել գրքի ստեղծման գաղափարից մինչև ընթերցող բոլոր օղակներին:

«Ուղերձը հետևյալն է՝ թե՛ ընթերցող, թե՛ գրող ու հրատարակիչ՝ բոլորս զարգանանք միասին: Այս երեք օրն օգտագործենք՝ ևս մեկ անգամ կարևորելու գիրքը, հասարակության մեջ զարգացնելու հետաքրքրությունը գրքի նկատմամբ»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր ժամանակների գործընկերներին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին՝ որպես փառատոնի գլխավոր հովանավորի:

Ներկաներին ողջունել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մեր քաղաքում պետք են մարդիկ, որոնք կարդում են: Ընթերցանությունը փոխում է մոտեցումը միջավայրի և մարդկանց նկատմամբ՝ վերափոխելով մարդուն «ես»-ի և «իմ»-ի վերաբերմունքից դեպի «մեր»-ի և «ընդհանուրի»»,- ասել է Երևանի քաղաքապետը:

Բացման արարողությունից հետո հյուրերը շրջել են տաղավարներում, ծանոթացել հրատարակված գրականությանը:

Կարևորելով փառատոնի ձևաչափը՝ հրատարակիչները նշել են, որ այն լավ հնարավորություն է մեկ վայրում երեք օր շարունակ ընթերցողներին ներկայացնելու իրենց հրատարակած գրքերը և դրանց նկատմամբ հետաքրքրություն սերմանել նաև ոչ ընթերցասերների մոտ: Ընթերցողները ևս կարևորել են փառատոնը՝ շեշտելով, որ սիրով սպասում են գրքի այս տոնին, որը հնարավորություն է տալիս միանգամից ծանոթանալու Հայաստանում տպագրվող գրականությանը, զրուցել գրողների ու հրատարակիչների հետ, ներկա լինել գրական տարբեր միջոցառումների, հաղորդակից դառնալ գրական միջավայրին և գնել շատ գրքեր՝ օգտվելով փառատոնի զեղչերից:

Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝ www.evnbookfest.com:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)