ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տավուշի մարզային գրադարանում իրականացված ամառային ծրագրերը

Սեպտեմբերի 9, 2024
Մշակութային լուրեր

Ամռան ամիսներին Տավուշի մարզային գրադարանում իրականացվել է 8 ծրագիր, որոնք ունեցել են ավելի քան 283 մասնակից. գրանցվել է 53 նոր ընթերցող, այցելուների թիվը կազմել է 7056:

«Ստեղծագործում են պատանի ընթերցողները» և «Ամառը գրադարանում» կրթական ծրագրերում ընդգրկվել է 4-12 տարեկան 106 երեխա:

«Ստեղծագործում են պատանի ընթերցողները» կրթական ծրագրի շրջանակում երեխաները ներկայացրել են իրենց ստեղծագործությունները, քննարկել գրքի ստեղծման գաղափարը և կատարել ուղղագրական աշխատանքներ:

«Ամառը գրադարանում» կրթաժամանցային ծրագրի շրջանակում կազմակերպվել են միջոցառումներ, հեքիաթների աուդիո ձայնագրությունների լսումներ, մուլտֆիլմերի դիտումներ։

6-8 տարեկան երեխաների համար իրականացվել են նկարչության դասեր, ձեռքի աշխատանք, հեքիաթների ընթերցումներ, ասմունք, ուսուցողական խաղեր և բեմականացումներ:

Գրադարանը շարունակել է համագործակցությունը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աշխատակիցների հետ. «Մեդիագրագիտություն և փաստերի ստուգում» թեմայով կազմակերպվել է սեմինար։

Գրադարանի ամառային ծրագրերն ու հետաքրքիր նախաձեռնությունները նպաստել են հաճախումների, ամառային դպրոցի մասնակիցների թվաքանակի աճին և նոր ընթերցողների ներգրավմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)