ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փարիզի Պարալիմպիկ խաղեր. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

Սեպտեմբերի 9, 2024
Սպորտային լուրեր

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտվել է 2024 թվականի Պարալիմպիկ խաղերը, որին Հայաստանի 3 ներկայացուցիչ է մասնակցել:

Առաջինը պայքարի է դուրս եկել աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը՝ հանդես գալով F55 սպորտային դասակարգմամբ: Պարաաթլետիկա մարզաձևի գնդի հրում վարժությունում Ստեփանյանը 10,41 մետր արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սմբատ Կարապետյանը Փարիզի Պարալիպիկ խաղերի սայլակավազք մարզաձևի T54 դասակարգման խմբում 14 մասնակիցների պայքարում 16:98 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը: Կարապետյանը Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում հանդես է եկել սայլակավազք մարզաձևի 100մ մրցավազքում:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ, պարածանրորդ Գրետա Վարդանյանն էլ գրավել է 6-րդ հորիզոնականը՝ անձնական երեք ռեկորդ սահմանելով: Նախ նա բարձրացրել է 104 կգ, 108 կգ կշռոող ծանրաձողերը, ապա ուժերի գերլարումով հաջող է կատարել 114 կգ քաշով մոտեցումն ու զբաղեցրել 6-րդ տեղը:

Մրցելույթներից հետո Հայաստանի պարալիմպիկ հավաքականի անդամները Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի գրասենյակում հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների ու երկրպագուների հետ: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀԲՄԸ Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Նադյա Գործունյանը, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյանը, հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։

Ողջունելով ներկաներին՝ ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հայկական համայնքի համար մեծ հպարտություն է տեսնել հայ մարզիկների մասնակցությունն ինչպես Օլիմպիական, այնպես էլ Պարալիմպիկ խաղերին: Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում նաև մրցումների ընթացքում ծածանվող Հայաստանի բազմաթիվ դրոշները։

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ մրցումների ողջ ընթացքում մեր մարզիկները զգացել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և հայ համայնքի աջակցությունը, ինչը քաջալերել է նրանց գերազանցել երբևէ գրանցած արդյունքները և նոր հաջողություններ արձանագրել։

Ողջույնի խոսքում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհավորել է հայ մարզիկներին փայլուն մրցելույթների համար և շնորհակալություն հայտնել Հայաստանի արժանապատիվ մասնակցությունն ապահովելու համար։ Նա նշել է, որ պարալիմպիկ հայ մարզիկների դրսևորած կամային բացառիկ հատկանիշները ողջ հայ ժողովրդի համար ոչ միայն հպարտության, այլև ոգեշնչման աղբյուր են:

Ելույթներից հետո ներկաները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել հայկական պատվիրակության անդամներին։

Նշենք՝ 2024 թվականի Պարալիմպիկ խաղերում 4400 պարալիմպիկ աատլետ մրցել է 20 մարզաձևում. 11 մրցութային օրերի ընթացքում նրանք պայքարել են մեդալների 549 հավաքածուի համար։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…