ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանում կանցկացվի ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը

Սեպտեմբերի 11, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արվեստա» կազմակերպությունը սեպտեմբերի 23-29-ը Հայաստանում կանցկացնի «Հայաստանի գույներ» ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը:

Փառատոնի շրջանակում համաշխարհային հեղինակություն վայելող ջրաներկի 14 վարպետներ՝ աշխարհում արվեստի այս ուղղության առաջատարներ, իրենց բազմաթիվ հետևորդների հետ կժամանեն Հայաստան։

Փառատոնի հիմնական միջոցառումները կանցկացվեն սեպտեմբերի 28-ին և 29-ին Գյումրի քաղաքում: Վարպետներն անվճար վարպետության, դեմո-դասընթացներ, պլեներներ (բացօթյա նկարչություն), մրցույթներ կանցկացնեն, կունենան անհատական հանդիպում-քննարկումներ։

Փառատոնի օրակարգում ներառված են՝ վարպետության դասեր, պլեներային նկարչություն, ցուցադրական դասընթացներ, հանդիպում-քննարկումներ, էքսկուրսիաներ և շրջայցեր, ցուցահանդես, համերգային ծրագիր և այլ միջոցառումներ:

Մուտքն ազատ է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն