ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

1 բրոնզե մեդալ արհեստական բանականության առաջին միջազգային օլիմպիադայից

Սեպտեմբերի 13, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ դպրոցականները 1 բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության (ԱԲ) առաջին միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 8-12-ն Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում:

Օլիմպիադային մասնակցել է 25 երկրի 90 աշակերտ. յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Արզումանյանն ու 10-րդ դասարանի աշակերտ Սևակ Եգորյանը, ԵՊՀ «ՍԹԵՄ» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Բաղրամյանը և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Գևորգ Գրիգորյանը։ ՀՀ թիմից բրոնզե մեդալի է արժանացել «Ֆոտոն» վարժարանի սան Գևորգ Գրիգորյանը, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Էդուարդ Արզումանյանը ու Սևակ Եգորյանը՝ գովասանագրերի։

Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով՝ տեսական և գործնական։

Հայաստանի թիմը ղեկավարել են Արթուր Ավագյանը (ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն) և Մհեր Երզնկյանը («Բույմիե» ընկերության արհեստական բանականության ինժեներ)։

Հիշեցնենք, որ 2023-2024 ուսումնական տարում այլ միջազգային օլիմպիադաների է մասնակցել հանրապետության 12 կրթօջախի 105 աշակերտ, որոնք արժանացել են 6 ոսկե, 17 արծաթե և 35 բրոնզե մեդալների (Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադա /2 ոսկի, 6 արծաթ, 9 բրոնզ/, ինֆորմատիկայի InfO(1)CUP միջազգային 8-րդ օլիմպիադա /1 ոսկի, 2 բրոնզ/, Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադա /1 ոսկի, 2 բրոնզ/, IATI ինֆորմատիկայի միջազգային 15-րդ օլիմպիադա /2 արծաթ, 8 բրոնզ/, Քիմիայի 58-րդ միջազգային Մենդելևյան օլիմպիադա /1 արծաթ, 1 բրոնզ/, Ասիայի և Խաղաղ օվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 18-րդ օլիմպիադա /1 արծաթ, 1 բրոնզ /, Կիրառական կենսաբանության 4-րդ միջազգային օլիմպիադա (IABO) /2 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ/, Ֆիզիկայի միջազգային գիտական 1-ին օլիմպիադա (ISPhO) /2 արծաթ, 6 բրոնզ/, Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 4-րդ օլիմպիադա (EGOI) /1 բրոնզ/, Ինֆորմատիկայի Եվրոպայի պատանիների 8-րդ օլիմպիադա (EJOI) /2 բրոնզ/, Արհեստական բանականության 1-ին միջազգայի օլիմպիադա /1 բրոնզ/)։ Կրթօջախներից մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանը /3 ոսկի, 6 արծաթ, 6 բրոնզ/, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը /2 ոսկի, 6 արծաթ, 21 բրոնզ/, ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը /1 ոսկի, 1 արծաթ/, ՀԱՊՀ ավագ դպրոցը /1 արծաթ, 3 բրոնզ/, Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը /1 արծաթ, 1 բրոնզ/, Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը /1 արծաթ, 1 բրոնզ/, Հրազդանի թիվ 10 ա/դ-ը /1 արծաթ/ և Գյումրու Ֆոտոն վարժարանը /3 բրոնզ/։ 2022-2023 ուսումնական տարում այլ միջազգային օլիմպիադաներից մասնակցել է 8 կրթօջախի 69 աշակերտ, որոնք արժանացել են 8 ոսկե, 9 արծաթե և 26 բրոնզե մեդալների։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)