ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Միավորված մշակույթներ» խորագրով միջազգային համաժողովին

Սեպտեմբերի 16, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-14-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է «Միավորված մշակույթներ» խորագրով միջազգային համաժողովին։

Պատվիրակության կազմում ընդգրկված են ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը։

Միջազգային համաժողովին մասնակցում են 43 երկրի մշակույթի նախարարներ ու փոխնախարարներ և 5 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մասնակցել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Մարմարե պալատում։

Հանդիպմանը մասնակցել են համաժողովին ներկա բոլոր պատվիրակությունների ղեկավարները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտի խնդիրները՝ ազգային մշակույթի և ինքնության պահպանության մարտահրավերը գլոբալիզացիայի պայմաններում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ելույթում կարևորել է նման համաժողովների իրականացումը՝ շեշտելով մշակույթի դերը հանրային կյանքում և միջպետական երկխոսության բնագավառում։ «Մշակույթը թույլ է տալիս զգալ սրտով, տեսնել աչքերով և ունենալ մտքի և հոգու թռիչք։ Մշակույթը բոլոր հարաբերությունների առաջին շարքում է և երկխոսության առաջին քայլ է հանդիսանում։ Երբ մենք խոսում ենք մշակույթի լեզվով, հասկանում ենք, որ այն, ինչ մեզ միավորում է, շատ ավելի վեհ է, քան այն, ինչ մեզ բաժանում է։ Մշակույթը չի կարող ֆիզիկական սահմաններ ունենալ, այն պետք է ազատորեն տարածվի՝ անցնելով սահմաններն ու արգելքները, ստեղծելով իր հիասքանչ ու մեծ աշխարհը։

Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր հոբելյանական տարեթվերի ցանկում ներառել է երկու անվանի հայ արվեստագետների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի մեկդարյա հոբելյանները։ Ռուսաստանում, Լիբանանում, Պաղեստինում, Ուզբեկստանում, Չինաստանում մարդիկ, լսելով Ազնավուրի երգերը, ընկալում են իրենց այդ մշակույթի մի մասը, այն համարում են հոգեհարազատ։ Այսպես է ձևավորվում երկխոսության և անվտանգ փոխհամակեցության մեծ հարթակը։ Նմանօրինակ հարթակների ստեղծման համար կարևոր է ոչ միայն մեծ մտածողների գործունեությունը, ինչպիսիք են Ազնավուրը, Միխալկովը, Փարաջանովը, Կուստուրիցան և այլք, այլև անհրաժեշտ է ստեղծել բազմաֆունկցիոնալ կամուրջներ՝ երկխոսության համար։ Անհրաժեշտ է իրականացնել համատեղ նախագծեր կինոյի, օպերայի, բալետի, երաժշտության, մշակութային կրթության բնագավառներում»,- իր խոսքում նշել է Դանիել Դանիելյանը՝ հավելելով, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի մշակութային երկխոսության և զարգացման կամուրջներից մեկն է, որը նաև կարևոր հիմքերից մեկն է՝ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման առումով։

Համաժողովի ընթացքում Դանիել Դանիելյանն առանձին քննարկումներ է ունեցել Սերբիայի մշակույթի նախարարի, ԲՐԻՔՍ կազմակերպության ղեկավարի, Ջիբութիի մշակույթի նախարարի, Վենեսուելայի մշակույթի նախարարի տեղակալի հետ։ Նախարարի տեղակալը հանդիպել է նաև Սանկտ Պետերբուրգի Կապելլայի և Ռուսական արվեստի թանգարանի տնօրենների, ինչպես նաև Ռուսաստանի կինոյի հիմնադրամի ներկայացուցիչների հետ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…