ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ թանգարանների աշխատակիցները մասնակցել են «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով դասընթացին

Սեպտեմբերի 16, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի համագործակցությամբ սեպտեմբերի 12-14-ը տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով վերապատրաստման եռօրյա դասընթացը:

Վերապատրաստումներին մասնակցել են ՀՀ տարբեր թանգարանների աշխատակիցներ՝ նոր գիտելիքներ ձեռք բերելով ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես թանգարանային միջավայրերում տեղական համայնքների ներգրավմամբ կենսունակ ժառանգության պահպանության հարցերի վերաբերյալ: Դասընթացի իրականացմամբ ոլորտի մասնագետներին մեթոդական խորհրդատվություն է տրամադրվել թանգարաններում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, արժևորման, փոխանցման և հանրահռչակման ուղղությամբ:

Դասընթացի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Թեհրանի կենտրոնի գլխավոր տնօրեն Աթուսա Մոմենին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային խորհրդատու և դասընթացավար Ժանետ Բլեյքը:

Դասընթացն անցկացվել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների և ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարաններում, այն վարել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներ Ժանետ Բլեյքը և Ջոաննա Օրրը։ Դասընթացին տեսակապով միացել է նաև Ղազախստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ազգային հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մուզաֆարովը, որը թեմայի շրջանակում ներկայացրել է թանգարաններում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության Ղազախստանի փորձը: Թեմայի շրջանակում մասնակիցները ծանոթացել են նաև Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) տնօրենի տեղակալ Լուչիմարա Լետելյերի՝ Բրազիլիայում իրականացրած հետազոտության արդյունքներին. տեսանկարահանումը պատրաստվել էր դասընթացի համար։ Տեղի են ունեցել նաև կարպետագործության և գաթայի թխման վարպետության դասեր։

Նշենք, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թեհրանի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է երկու միջազգային դասընթաց՝ 2017 և 2019 թվականներին, որոնք ուղղված էին համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու միջազգային հայտերի պատրաստմանը և ներկա դասընթացը այդ շարունակական համագործակցության և ոլորտի խթանմանն ուղղված հերթական կարևոր նախաձեռնություն էր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…