ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայրենասիրական դաստիարակությունը շատ կարևոր է

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Ազգը կանհետանա պատմության թատերաբեմից միայն այն ժամանակ, երբ դադարում է իր ինքնության համար պայքարելուց,ինքն իրեն պաշտպանելուց, իր իսկ սեփական ուժին ապավինելուց:

Իսկ եթե ազգը  միակամ է,միասնական է ու միշտ պայքարել է իր ինքնության, իր անկախության համար,աշխարհում ոչ մի ուժ չի կարող նրա կամքին  խոչընդոտ հանդիսանալ,չի կարող անկախության հասնելու նրա հաղթարշավը կասեցնել:

Ահա այս սրբագույն գաղափարն էր թևածում Հրազդանի Վ. Սարոյանի անվան h.11 հիմնական դպրոցի IV«Բ» դասարանի դասվար Օֆելյա Գյուլումյանի կազմակերպած «Մայր Հայաստան, պատերազմ և խաղաղություն» խորագրով միջոցառման ողջ ընթացքում:

Բեմում իր ղեկավարած դասարանի սաներն են,սաների խոսքերը՝  իր մտահաղացումներն ու ցանկություններն են:

Գեղեցիկ արտասանությունները, հղումները,պարարվեստն ու երգարվեստը մարմին էին առնում ու թևածում ունկնդիրների հոգիներում:

Միջոցառման ընկալելի գրավչությունը ազգային գաղափարի,հայրենասիրության ու հայասիրության միտումն էր:

Կ. Ստեփանյան