ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ազգային պատկերասրահում բացվել է հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի ցուցահանդեսը

Սեպտեմբերի 19, 2024
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի սեպտեմբերի 19-20-ը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ սփյուռքահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի նկարչական աշխատանքների ինքնատիպ ցուցադրությունն աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող արվեստագետների հանրահռչակմանն ու Հայաստանում նրանց ճանաչմանն ուղղված կարևոր գործառույթ ունի, որը ձևավորում է նաև մշակույթի բնագավառում շարունակաբար ամրապնդվող համագործակցության ու փոխազդեցության կայուն միջավայր:

«Ինքնության, տարբեր ազգությունների մշակույթի և մարդկային փորձառության թեմաների ուսումնասիրության արդյունքում ձևավորված կերպարների, դիմանկարների շարքը Հայաստանում ցուցադրվում է առաջին անգամ։ Կարծում եմ՝ մերօրյա իրականության արագընթաց ժամանակի մեջ, երբ կոնկրետ պահերի, իրադարձությունների և զգացողությունների վրա կենտրոնանալու քիչ ժամանակ ունենք, նման ցուցադրությունը մեզ հնարավորություն է տալիս դեմքերի բազմությունից նկատել դիմանկարները, էմոցիաները՝ ապրելով և վերապրելով դրանք։ Ցուցադրությունը նաև երկխոսության հնարավորություն է ինքներս մեզ հետ և այն պատկերների, որոնք ցուցադրված են»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանը շնորհակալություն է հայտնել ցուցադրության կազմակերպման և Հայաստանի ազգային պատկերասրահում այն ներկայացնելու համար։

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Իմ քայլը» հիմնադրամի և Աթենքի «Քալֆայան» պատկերասրահի համագործակցությամբ: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, պետական կառույցների ղեկավարներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, արվեստագետներ։

Ցուցահանդեսին ներկայացվել են Ետուարտ Սագաեանի ստեղծած յուրահատուկ դիմանկարները, որոնք ստացել են «Հանդիսատես» անվանումը: Նրա գունագեղ նկարներում տարբեր ինքնության, տարիքի և սեռի մարդիկ պատկերված են կողք կողքի՝ նայելով հանդիսատեսին: Արվեստագետն այդպիսով ցույց է տալիս, որ յուրաքանչյուրը կարող է լինել նկարում պատկերված կերպարի դերում:

Նշենք, որ Ետուարտ Սագաեանը ծնվել է 1957 թվականին Հունաստանում։ Հայկական արմատներով նկարիչը հայտնի է իր յուրահատուկ և տարբերվող ոճով: Նրա աշխատանքներում հաճախ համադրվող աբստրակտ, ֆիգուրատիվ տարրերը նվիրված են ինքնության, տարբեր ազգությունների մշակույթների և մարդկային թեմաների ուսումնասիրությանը:

Ետուարտ Սագաեանը մի շարք մրցանակների, այդ թվում՝ Ալեքսանդրիայի 18-րդ Բիեննալիեի նկարչության մրցանակի դափնեկիր է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)