ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«ԴԱՍԱՐՎԵՍՏ» ԾՐԱԳԻՐԸ   ՄԵԿՆԱՐԿԵՑ  ԼՃԱՇԵՆ  ԳՅՈՒՂԻ ԼՃԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ  Ա.ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ՄԻՋՆԱԿԱՐԳ  ԴՊՐՈՑՈՒՄ

Սեպտեմբերի 20, 2024
Դպրոցական անցուդարձ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը 2024թ. սեպտեմբերի 18-ին հյուրընկալվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան  միջնակարգ դպրոցում:

 Ծրագրի  նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները`  նպաստելով  արվեստի և կրթության կապի ամրապնդմանը:

Ծրագրին  մասնակցեցին  դպրոցի 5-րդ դասարանի  աշակերտները, որոնց հնարավորություն    ընձեռվեց ծանոթանալ  Հայաստանի ազգային պատկերասրահին և նրա գործունեությանը, ներկայացրեցին  պատկերասրահի պատմությունը, կառուցվածքը, «թանգարանային առարկա» հասկացությունը, դրա անվտանգության ու պահպանման կանոնները: Նախագծի կարևոր և բաղկացուցիչ մաս էր  Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցներում պահվող բարձրարժեք թանգարանային առարկաների ցուցադրությունը:

   Ծրագրում ընդգրկված են 3-13-րդ դարերի հայկական մոնումենտալ արվեստի օրինակներ, ինչպես նաև 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակ  Եղիշե Թադևոսյանի խճանկարը:

    Ծրագրի շրջանակում ներկայացվեցին որմնանկարներ, կազմակերպվեց  դասախոսություն, որը վարեցին պատկերասրահի լավագույն մասնագետներ Սեդա Արսենյանը, Էլեն Ամատունին և Վազգեն Հախոյանը:

    «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի շրջանակում կազմակերպված թեմատիկ ցուցադրությունների, դրանց նվիրված կրթական ծրագրերի,  դասախոսության և ինտերակտիվ ծրագրի միջոցով սովորողները ծանոթացան խճանկարի տեխնիկային:

Ծրագրի ավարտից հետո մասնակից աշակերտներն ստացան պատկերասրահի կողմից   փոքրիկ հուշանվերներ:

 Ծրագիրը բովանդակալից էր և ուսանելի:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)