ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրներին

Սեպտեմբերի 20, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրներին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Գրական մրցույթն անցկացվել է «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա» անվանակարգերում: Ժյուրին գործերը կարդացել է անանուն՝ սահմանված չափանիշներով գնահատելով առավելագույնը 50 միավորով։ Գրական մրցույթին դիմել են 185 գրող:

Նախարարը շնորհակալություն է հայտնել մրցանակակիրներին փառատոնին մասնակցելու և շնորհավորել գրանցած հաջողությունների համար. «Տարեցտարի փառատոնը մեծ թափ է հավաքում, և մենք շատ կարևորում ենք ձեր կատարած աշխատանքը, ձեզնից յուրաքանչյուրը տարբեր զբաղմունքներ, կրթական փորձառություն և դիրք ունի, բայց շարունակում եք ստեղծագործել, գտել եք ձեզ այս ասպարեզում: Մենք կարևորում ենք գրքի և ընթերցանության տարածումը, որին մեծապես նպաստում է նաև փառատոնը»:

Ժաննա Անդրեասյանը մրցանակակիրներին հորդորել է ներգրավվել նաև նախարարության կողմից իրականացվող «Քո արվեստը դպրոցում» ծրագրին, որի շրջանակում արվեստագետները հնարավորություն ունեն շփվելու դպրոցականների հետ, խոսելու իրենց գործունեությունից. «Ես շատ ուրախ կլինեմ, որ դուք ևս լինեք այդ արվեստագետների շարքում: Մենք երեխաների շրջանում ընթերցանությունը խրախուսելու ծրագրեր ունենք, և ժամանակակից գրողների հետ շփումն առավել կոգևորի նրանց»:

Նախարարը նաև նշել է, որ մտադրություն կա հետագայում Գրքի երևանյան փառատոնի մեկ օրն անցկացնել ՀՀ մարզերից որևէ մեկում՝ հնարավորություն տալով ձևավորված մշակույթը և մթնոլորտը հասանելի դարձնել նաև մարզերում:

ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է, որ ժամանակակից գրողների ստեղծագործություններն ունենան շարունակություն. բեմադրվեն թատրոններում, որոնք կնպաստեն գրական ստեղծագործությունների հանրայնացմանը:

Ժաննա Անդրեասյանը ներդրած ջանքերի համար շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին:

Հանդիպման մասնակիցները կիսվել են փառատոնի անցկացման վերաբերյալ իրենց տպավորություններով, ինչպես նաև հանդես են եկել գրական, թատերական ոլորտների բարեփոխման առաջարկություններով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնն այս տարի անցկացվել է սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում, գրքի տոնավաճառը (20-40 % պարտադիր զեղչ)՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում: Փառատոնի փակման օրը տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, հայտնի են դարձել գրական մրցույթի հաղթողները:

Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի հաղթողներն են «Դրամատուրգիա» անվանակարգում Վահագն Դաբաղյանը, «Պոեզիա» անվանակարգում Ռազմիկ Գրիգորյանը, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում Մարիամ Հերգնյանը, «Արձակ» անվանակարգում Հրաչյա Մանուկյանը: Հատուկ մրցանակի է արժանացել Արամ Ավետիսը:

Նշենք նաև, որ Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի ընթացքում անցկացվել են 32 միջոցառումներ, որոնց թվում՝ սպասված գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ (Լատվիա, Իսպանիա, Իտալիա, Վրաստան, Սլովենիա, Ռուսաստան), գրական ստենդափ, բաթլ, թատերական և երաժշտական ներկայացումներ, պերֆորմանսներ, պոեզիայի ընթերցումներ, փիչինգ և այլն։ Փառատոնին մասնակցել են 50-ից ավելի հրատարակչություն, գրավաճառ և մշակութային կազմակերպություն, 200-ից ավելի գրողներ, քննադատներ և բազմաթիվ ընթերցողներ: Այս տարի փառատոնն ունեցել է ավելի քան 30.000 այցելու, վաճառվել է 12.000 գիրք, փառատոնի օրերին փառատոնի ինստագրամյան էջի այցելուների թիվը մեծապես աճել է։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)