ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անուշ Հայաստան

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Հայրենասիրությունն ու հայեցի դաստիարակությունը դպրոցի գլխավոր առաքելություններից է:

Հրազդանի Վ. Սարոյանի անվան №11 հիմնական դպրոցի IV «Ա» դասարանի աշակերտները դասվար Սվետլանա Պետրոսյանի ղեկավարությամբ մայիսի 15-ին կազմակերպված «Հայի օրրան՝ անուշ Հայաստան» խորագրով ցերեկույթին հյուրերի սրտերն ու միտքը լցրեցին նժդեհյան և շիրազյան ոգով՝ ապացուցելով,որ լավ են յուրացրել քաջ Նժդեհի պատգամները.«Հայրենիք մի՛ սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք»:

Աշակերտները բեմից,շիրազյաներազանքներով պարուրված,կրակե ծովերը ճեղքող Վահագնի թոռների պես խոստացան թուրքին պոկել հայ Արարատից և «հայ գրերը ոչ թե ավազին, այլ Արարատի ճակտին գրել …»:

Հերոսներից մեկի՝ փոքրիկ Վարդանի՝ օտար ափերում քամուց քշված տերև չզգալու և հայրենիքում պապի հետ ապրելու նվիրական ցանկությունը հաղթեց, և դահլիճում թևածեց ազգային երգն ու պարը՝ հուզելով ներկաներին:

Ով էլ որ զարկի, ինչքան էլ զարկեն,
Հայերն ապրել են, ապրում են, կապրեն:

 

Ս. Պետրոսյան
IV«Ա» դասարանի դասվար