ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համալրվել է նոր ռոյալով

Սեպտեմբերի 25, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը միջոցներ է հատկացրել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան համար բարձրակարգ ռոյալ ձեռք բերելու նպատակով:

Steinway & Sons մակնիշի Steinway Hamburg ռոյալը, որն իր տեսակի մեջ լավագույն գործիքներից է, արդեն Կամերային երաժշտության տանն է:

Գործիքի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Steinway & Sons ընկերության Եվրոպայի, Աֆրիկայի և Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Անտոն Վիլհելմը, Steinway&Sons ընկերության պաշտոնական ներկայացուցիչ ԷՍ ԷՍ ԷՅՋ ԷՅՋ ՍՊԸ-ն (acoustiKa)՝ ի դեմս Գազանճեան ընտանիքի և այլ հյուրեր։

Գործիքը բանալիով բացելու և այն առաջինը փորձարկելու պատիվը վերապահվել է մաեստրո Մանսուրյանին։

«Շատ ուրախ ենք, որ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համալրվել է նման բարձրակարգ գործիքով։ Վստահ ենք, որ այս գործիքի շնորհիվ կկարողանանք ներգրավել էլ ավելի հանրահռչակ մենակատարների ու արտիստների, որոնք հանդես կգան հայ հանդիսատեսի համար։ Շնորհակալ ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը նման մեծածավալ աջակցության համար»,- միջոցառման ժամանակ նշել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)