ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսուցչական համաժողովի համայնքային փուլն անցկացվել է Երևանում և 10 մարզում

Սեպտեմբերի 25, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ուսուցչի մասնագիտական զարգացումը՝ որպես կրթական բարեփոխումների խթան» թեմայով ուսուցչական համաժողովի համայնքային փուլը, որը միաժամանակ անցկացվել է Երևանում և 10 մարզերում։

Ամսվա լավագույնները մրցույթում հաղթող ճանաչված 156 մանկավարժական աշխատողներից համաժողովին մասնակցության հայտ ներկայացրած շուրջ 100 ուսուցիչ, տնօրեն, տնօրենի տեղակալ և խմբակավար հանդես են եկել զեկույցներով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Երևանի համաժողովին, որը կազմակերպվել է Հ․ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում՝ երկու աշխատարաններով։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Երևանի մի շարք դպրոցների տնօրեններ, տեղակալներ և ուսուցիչներ:

Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը՝ այս համատեքստում ընդգծելով ուսուցիչների մասնագիտական զարգացման խնդիրը: «Մասնագիտական զարգացումը կարևոր է ոչ միայն վերապատրաստումների, այլ նաև տարբեր միջոցառումների իրականացմամբ՝ ուսուցչի դրական փորձը վեր հանելու և տարածելու միջոցով։ Հանրակրթական դպրոցներում կրթական բարեփոխումներին ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքների վերլուծությունը, խնդիրների վերհանումն ու լուծումների առաջարկներն ուղենշային կլինեն հետագա աշխատանքների լավարկման համար»,- նշել է նախարարի տեղակալը։

Նախարարի տեղակալը կարևորել է նաև համաժողովին դպրոցի տնօրենների մասնակցությունը՝ հաշվի առնելով, որ նրանց կողմից հաճախ են բարձրաձայնվում դպրոցներում առկա խնդիրներ, որոնք ձևավորվում են ուսուցչական և ծնողական համայնքից ստացված քննարկումների և շփումների արդյունքում: «Հետևաբար, կարևոր է նաև հենց տնօրեններից լսել արդյունավետ լուծման առաջարկներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Ուսուցիչները զեկույցներում հիմնականում ներկայացրել են իրենց դրական փորձառությունը՝ դասավանդման նոր մոտեցումներով և ծրագրերով:

Համաժողովի ուղղություններն են

  • Դասի պլանավորման կարևորությունը ուսումնական գործընթացի արդյունավետության վրա:
  • Նորարարական ռազմավարությունների կիրառումը՝ որպես դասերի արդյունավետության բարձրացման միջոց։
  • Նախագծային ուսուցումը որպես հետազոտահեն կրթության հիմք։
  • Արժեքային համակարգի ձևավորումը ուսուցման գործընթացում։
  • Գնահատման տարբեր ձևերի կիրառման ազդեցությունը սովորողների ուսումնական մոտիվացիայի բարձրացման հարցում:

Համաժողովի նպատակն է խրախուսել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձն ու դրա տարածումը՝ խթանելով ուսուցիչների մասնագիտական զարգացումը։ Համայնքային փուլում երաշխավորված լավագույն զեկույցները կներկայացվեն համաժողովի հանրապետական փուլում, որը տեղի կունենա ուսուցչի օրը՝ հոկտեմբերի 5-ին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)