ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կառավարությունը հաստատել է ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները

Սեպտեմբերի 27, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի պահանջից, ըստ որի՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդի գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է բուհի հիմնադիրը՝ ՀՀ կառավարությունը:

«Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթը, որին մասնակցելու համար գրանցվել էր չորս հավակնորդ: Մրցույթն ընթացել է ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն, և նիստին մասնակցել են խորհրդի բոլոր 20 անդամները: Մրցույթի արդյունքում խորհրդի անդամների 19 կողմ ձայներով համալսարանի ռեկտոր է ընտրվել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Գրիգորյանը՝ 5 տարի ժամկետով: Արմեն Գրիգորյանը նոր մարդ չէ բուհում. նա ավելի քան 10 տարի աշխատում է համալսարանում, իսկ վերջին 5 տարին ղեկավարել է ուսումնական աշխատանքները: Անցումային այս շրջանում եղել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար և ցույց է տվել արդյունավետ կառավարելու իր հմտությունները»,-նշել է նախարարը:

Բուհի նորանշանակ ռեկտոր Արմեն Գրիգորյանի խոսքով՝ իր համար մեծ պատասխանատվություն է ՀՀ ամենախոշոր համալսարաններից մեկի զարգացումը հետագայում առաջ տանելու հանձնառությունը. «Համալսարանում ներկայում երեք հերթափոխով սովորում է 9002 ուսանող, այդ թվում՝ օտարերկրացի: Իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ համալսարանի՝ միջազգային ծրագրային հավատարմագրման գործընթացները զարգացնելու, ինչպես նաև Կառավարության սահմանած ռազմավարական թիրախներն ապահովելու համար, մասնավորապես՝ միջազգային վարկանիշային աղյուսակներում բուհն առաջ մղելու և մեր երկրի առաջատար ուղեղային կենտրոններից մեկը դարձնելու ուղղությամբ»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է միջազգային վարկանիշային աղյուսակներում ՀՀ բուհերի ներգրավման, Կառավարության հետ համագործակցության, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների հարցին:

Այդ համատեքստում նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ներկայում հանրային քննարկման է դրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը նոր հնարավորություններ է տալու բուհերին ունենալու մրցունակության ինստիտուցիոնալ գործիքներ՝ կառավարման, հավատարմագրման և լիցենզավորման տեսանկյունից. «Գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման, խոշորացման գործընթացն աջակցելու է, որ բուհերը ոչ թե միայնակ առնչվեն մրցունակության բարձրացման խնդրին, այլ ռեսուրսները կենտրոնացնեն և ավելի արագ ու արդյունավետ անցնեն այդ ճանապարհը»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)