«Կոմիտաս լսելն առանձնահատուկ հանգստություն է, հնարավորություն՝ սեփական մտքերը կարգի բերելու, խորհելու, նաև ավելի պարզ մտածելու բոլոր բարդ հարցերի մասին», - Կոմիտաս Վարդապետի երաժշտության՝ սեփական ընկալման մասին լրագրողի հարցին ի պատասխան ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրանում է հայ հոգևոր և ժողովրդական երգի վարդապետ, երգահան, բանահավաք, կոմպոզիտոր Կոմիտասի ծննդյան 155-ամյակը:
Հոբելյանի առիթով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բազմաթիվ հայտնի մտավորականների հետ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ներկա են եղել Վարդապետի հիշատակի խնկարկման արարողությանը:
Հոգեհանգստյան կարգին հաջորդել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսի բացումը: Ցուցադրությունն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ:
«Տարեսկզբից ի վեր արդեն միջոցառումներ են անցկացվել, ու մենք նաև առիթ ենք ունեցել հենց այստեղ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, հանդիպելու և ներկայացնելու հրատարակությունները, ծրագրերը, ցուցադրությունների հետ կապված աշխատանքները: Կոմիտասի ժառանգությունն այնքան բազմաշերտ է, որ ցանկացած նոր աշխատանք ընդամենը ցույց է տալիս, թե դեռ որքան բան կարելի է անել: Շատ կարևոր է, որ հանրահռչակման հարցում առանձնակի ուշադրություն դարձնենք կրթությանը: Եվ ուրախ եմ, որ այսօր էլ պանթեոնում բազմաթիվ երեխաներ կային, ինչը ցույց է տալիս, որ դպրոցներում հատուկ ուշադրություն է ցուցաբերվում, և երեխաները ոչ միայն գիտեն Կոմիտասին, այլ նաև գիտեն՝ ինչպես հարգել ու ինչպես հարգանքի տուրք մատուցել»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարն ընդգծել է, որ ուսումնական ծրագրերում շատ մեծ ուշադրություն է դարձվում Կոմիտասի ժառանգության ներկայացմանը: Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ 2024-25 ուստարին հայտարարված է մշակութային կրթության տարի, ինչը դպրոցներին թույլ է տալու նաև առանձին ծրագրերով, նախագծերով ներկայանալ այս կարևոր հոբելյանին:
Նախարարը նշել է, որ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Վարդապետի ծննդյան նախօրեին մեկնարկած երգեհոնային երաժշտության միջազգային երկրորդ փառատոնը ևս խորհրդանշական իմաստով նվիրված է Կոմիտասին: Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ այսօր մեկնարկող ցուցադրությունից բացի՝ նախատեսված է նաև «Անտունի» բալետային ներկայացման առաջնախաղը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Կարևոր աշխատանք է կատարվում Կոմիտասի ժառանգությունը հանրահռչակելու, դրան նորովի մոտենալու նպատակով: «Փարիզյան հանդիպումներ» ցուցադրությունը մեր երկու թանգարանների համագործակցության արդյունքում է կայանում, որին մասնակցում է նաև ֆրանսիական կողմը»,- հավելել է նախարարը՝ ընդգծելով, որ տարբեր մշակութային հաստատությունների ներգրավվածությունը կարևոր հանգամանք է:
«Մեծերը, կարծես, բոլորինն են, և յուրաքանչյուրն իր անձնական առնչվածությունն ունի նրանց հետ: Կարծում եմ՝ Կոմիտասի երաժշտությունը, մեղեդիները հենց այդ հնարավորությունն են տալիս յուրաքանչյուրիս՝ անձնական փորձառության, զգացողությունների առումով: Ամենակարևորը կոմիտասյան երաժշտության հնչողությունն է, որը մեզ հնարավորություն է տալիս լսելու նաև ինքներս մեզ»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ցուցադրության կազմակերպիչներին:
Ցուցահանդեսը նվիրված է հայ դաշնակահարուհի, երգչուհի, Կոմիտաս վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ Մարգարիտ Բաբայանը մեծ դերակատարում է ունեցել Կոմիտասի կյանքում, և ցուցանմուշներում տեղ են գտել նաև նրանց փոխադարձ նամակները, որոնք նորովի են բացահայտում Կոմիտասին:
«Սա զուտ ցուցադրություն չէ, այլ հետազոտական մեկ տարվա աշխատանք, որն իրականացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ու Գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ»,- ասել է թանգարան-ինստիտուտի տնօրենը:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն իր խոսքում նշել է, որ ցուցադրության մեջ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Կոմիտաս Վարդապետի և Մարգարիտ Բաբայանի նամակագրությունը, որն ամբողջությամբ պարուրված է մարդկային ջերմությամբ:
Ցուցադրության համադրող Մարինե Հարոյանի խոսքով՝ Մարգարիտ Բաբայանն իր ժամանակի լավագույն երգչուհիներից է, որը մեծ աշխատանք է կատարել հայ երգի միջազգայնացման ուղղությամբ:
«Ավետիք Բաբայանը՝ Մարգարիտի հայրը, իր երեք դուստրերին տարել է Փարիզ, որտեղ նրանք երաժշտական կրթություն են ստացել: Կոմիտասի կյանքում ևս Փարիզը հատուկ տեղ է ունեցել, և նրանց մարդկային մտերմությունը նաև նպաստել է, որ Մարգարիտ Բաբայանի կատարումներում մեծ տեղ ունենան Կոմիտասի գործերը»,- նշել է նա:
«Փարիզյան հանդիպումներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությանն աջակցել են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանի Ֆրանսիական համալսարանը, «Արդշինբանկը», «Վեոլիա ջուր» ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ