ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երեք ոսկե մեդալ մեկ Աստղագիտության միջազգային օլիմպիադայից

Սեպտեմբերի 27, 2024
Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 15-ից 22-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվել է Աստղագիտության միջազգային 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 20 երկրների 96 աշակերտներ:

Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։

Հայաստանի թիմը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը և Նարեկ Գալստյանը արժանացել են ոսկե մեդալների:

Օլիմպիադան անցկացվել է 3 փուլերով՝ տեսական, գործնական և դիտողական։

Հայաստանի թիմը ղեկավարել է Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ, միջազգայի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Արտավազդ Հարությունյանը:

Լրացուցիչ նյութեր՝

Օլիմպիադայի պաշտոնական կայքը՝ https://www.owao2024.siriusolymp.ru

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն