ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավելի քան 1000 ուսուցիչ և տնօրեն մասնակցել է ԿԳՄՍՆ առցանց հանդիպմանը՝ ոլորտային հարցերի պարզաբանման նպատակով

Սեպտեմբերի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ հանրակրթական դպրոցների ավելի քան 1000 ուսուցիչներ և տնօրեններ առցանց եղանակով իրենց հուզող հարցերն են ուղղել ԿԳՄՍՆ ոլորտի ներկայացուցիչներին և ստացել մի շարք պարզաբանումներ:

ԿԳՄՍՆ-ի կազմակերպած հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչները պատասխանել են նրանց կողմից բարձրացված հարցերին, որոնք առնչվել են ուսումնական պլանի, էլեկտրոնային մատյանի, թեմատիկ պլանների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վերաբերյալ խնդիրներին:

Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի և առկա վիճակի ուսումնասիրությամբ արձանագրվել են խնդիրներ, որոնց առնչությամբ տրվել են հետևյալ պարզաբանումները և լուծումները:

Թեմատիկ պլաններ

  • Էլեկտրոնային մատյանի լրացման մեջ կատարվել են տեխնիկական փոփոխություններ՝ թեմատիկ պլանների լրացման հետ կապված։

  • Նախկին pdf տարբերակով ներբեռնելու փոխարեն թեմատիկ պլանը լրացվում է հենց մատյանում։

  • Առարկայի թեմատիկ պլան ունենալը կարևոր է առաջին հերթին ուսուցչի համար, որպեսզի նա կարողանա պլանավորել առարկայի դասավանդումը։

  • Թեմատիկ պլանները նախընտրելի է լրացնել մեկ կիսամյակի համար։

  • Խրախուսվում է ուսուցիչների կողմից ինքնուրույն սեփական առարկայի թեմատիկ պլանը կառուցելը` հենվելով առարկայի ծրագրի, ընտրած դասագրքի և մեթոդական ուղեցույցի վրա։

  • Համակարգում արդեն իսկ ստեղծված թեմատիկ պլանները ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից դիտարկումից հետո նշվում են որպես օրինակելի։ Համակարգում դա կարելի է տարբերակել. ԿԶՆԱԿ-ի տարբերանշանը հայտնվում է թեմատիկ պլանի կողքին։

  • Եթե ուսուցիչը ստեղծել է թեմատիկ պլան և ցանկանում է, որ այն հասանելի լինի նաև իր մյուս գործընկերներին, կարող է դիմել ԿԶՆԱԿ-ին` առաջարկելով այն դիտարկել և հաստատել որպես օրինակելի։

  • Բոլոր դասարանների բոլոր առարկաների թեմատիկ պլանները կամ արդեն համակարգում հասանելի են կամ հասանելի կլինեն մինչև հոկտեմբերի 4-ը։

  • Այն ուսուցիչները, որոնք ցանկանում են օգտագործել թեմատիկ պլանի օրինակելի ձևանմուշները, իրենց էլեկտրոնային մատյանի թեմատիկ պլան բաժնում «օգտագործել օրինակելի ձևանմուշ» կոճակով կարող են ընտրել համապատասխան առարկան, դասարանը, դասագիրքը, և ինքնաշխատ եղանակով թեմատիկ պլանը կհայտնվի էլեկտրոնային մատյանում։

  • Ինչպես ուսուցչի կողմից ստեղծված, այնպես էլ օրինակելի թեմատիկ պլանը կարելի է խմբագրել` «խմբագրել և տեսնել թեմաները» կոճակների միջոցով։

  • Թեմատիկ պլանների կառուցվածքի մեջ ներառված է նաև օրվա դասի թեմայի բաժինը, որի դասաժամերը և վերջնարդյունքներն ինքնաշխատ եղանակով հայտնվում են դասի պլանի բաժնում։

  • Յուրաքանչյուր դասի համար պլան գրելիս անհրաժեշտ է լրացնել միայն նպատակների և խնդիրների բաժինները։

  • Դասի պլանները պետք է լրացվեն յուրաքանչյուր դասի համար. մինչև տարեվերջ դասի պլանների համար նպատակներ և խնդիրներ սահմանելու անհրաժեշտություն չկա։

  • Ուսուցչի կողմից մեկ անգամ ստեղծված թեմատիկ պլանները պահպանվելու են մատյանի իր էջում և հասանելի են լինելու ինչպես հաջորդ տարիներին, այնպես էլ այլ դպրոց աշխատանքի տեղափոխվելու դեպքում։

  • Այս ձևաչափով թեմատիկ պլաններն ունենալն օգնելու է ուսուցչին իրականացնել թեմաների յուրացման վերաբերյալ վերլուծություններ՝ լավարկելով դրանց դասավանդման մոտեցումները։

  • Թեմատիկ պլանների լրացման համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ժամկետներ չեն սահմանվել:

Դասագրքեր

  • Դասագրքերի և առարկայական ծրագրերի անհամապատասխանության վերաբերյալ գրառումները մանրամասն ուսումնասիրվում են և կներկայացվեն հեղինակներին ու փորձաքննող հանձնաժողովներին` անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով։

  • Բոլոր դասագրքերը և դրանց գործածման մեթոդական ուղեցույցները տեղադրված են պաշարների շտեմարանում։ Որևէ մեկի բացակայության դեպքում խնդրում ենք արագ տեղեկացնել։

Ուսուցիչների ատեստավորում

  • Կամավոր ատեստավորմանը գրանցվելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է։

  • Բոլոր այն ուսուցիչները, որոնք նախորդ տարիներին մասնակցել են կամավոր ատեստավորմանը և սահմանված նվազագույն շեմը չեն հաղթահարել, անպայման պետք է գրանցվեն համակարգում, որպեսզի կարողանան մասնակցել, քանի որ դա ինքնաշխատ տարբերակով չի կատարվում։

  • Էլեկտրոնային եղանակով ատեստավորումից պետք չէ անհանգստանալ, քանի որ քննական կենտրոններում լինելու են մասնագետներ, որոնք ցուցաբերելու են անհրաժեշտ տեխնիկական աջակցություն:

  • Այս եղանակով հնարավոր է լինում ուսուցիչներին ազատել ձևաթուղթը լրացնելու ժամանակատար աշխատանքից՝ նաև ապահովագրելով ճիշտ պատասխանները տեղափոխելու վրիպակներից։

  • Հերթական ատեստավորման կազմակերպչական ընթացակարգի մանրամասն նկարագրությունը կարճ ժամանակում կստանան դպրոցները, որպեսզի քայլերի հերթականությունը հստակ և միանշանակ լինի։

  • Հերթական ատեստավորման արդյունքների գնահատումն իրականացվելու է կենտրոնացված եղանակով. գնահատումից առաջ կլինեն մանրամասն ուղեցույցներ։

Պարտադիր փաստաթղթեր

  • Բոլոր այն փաստաթղթերը, այդ թվում՝ օրվա դասի պլանը, որոնք լրացվում են էլեկտրոնային եղանակով, թղթային եղանակով լրացնելու անհրաժեշտություն չկա, և դրա պահանջը ոչ իրավաչափ է։

Ստորև հրապարակված է նաև առցանց հանդիպման հղումը, որը հասանելի է հարթակում գրանցված ուսուցիչների համար՝

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: