ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պատիվ ունեմ...

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցը մայիսի 10-ին տոնակատարության մեջ էր:

Աշխատանքի և Հաղթանակի տոների կապակցությամբ դպրոցի ամենակրտսեր աշխատավորները՝ I դասարանցիները, պատիվ ունեցան ներկայացնելու 2016-17 ուստարում կատարած իրենց առաջին մեծ աշխատանքը՝ գրաճանաչության և թվաճանաչության գործընթացի տոնական ավարտը, իրենց փոքրիկ ուժերով ձեռք բերած կարևոր հաղթանակը:

I ա, բ, գ դասարանները (դասվարներ Փառանձեմ Խաչատրյան, Լուսինե Խաչատրյան, Թամարա Ղազարյան) միասնական, համախմբված նշեցին տոնակատարությունը: Նրանց ուրախ երգը  թևածում էր «Տառերի պուրակ» դարձած դպրոցամերձ հրապարակում: Խաղաղություն խորհրդանշող ճերմակաթև աղջիկների պարը հիացրեց ներկաներին:

I դասարանցիները հպարտ էին, որ պատիվ ունեցան ժառանգելու ազգի կայուն ու հարատև կապիտալը՝  հայոց գրերը, դարձան զարմանահրաշ թվերի զինակիրներ:

Նրանք աշխատանքի և հաղթանակի տոնի առիթով մեծարանքի և գնահատանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրինությանը, ուսուցիչներին, ծնողներին, որոնց նվիրումը կրթության ոլորտին նպաստում է մեր դպրոցի աշխատանքներին ու հաղթանակներին:

Ծովակալ Իսակովի անվան դպրոցի I դասարանցիների համար այդ օրը հատկանշական էր նաև նրանով, որ նրանք պատիվ ունեցան դառնալու մտքի փոքրիկ ծովակալներ: Նրանք ստացան վկայագրեր, որպեսզի վստահորեն շարունակեն իրենց մեծ նավարկությունը գիտության ծովում: