Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում տեղի է ունեցել եզդի ժողովրդի ազգային հերոս, Մայիսյան հերոսամարտերի պատմական հաղթանակներում մեծ ավանդ ու ներդրում ունեցած զորահրամանատար Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։
Հանդիսության մեկնարկը տրվել է Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, որտեղ հոբելյանական միջոցառման շրջանակում տեղի է ունեցել Ջհանգիր աղայի կիսանդրու բացման արարողությունը:
Թանգարանի Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված ցուցադրության մեջ տեղ գտած եզդի աշխարհազորայիններին նվիրված ցուցահամալիրն այսօր հարստացել է նաև զորահրամանատար Ջահանգիր աղային նվիրված նյութերով ու արխիվային փաստաթղթերով։
Կիսանդրու բացմանը հաջորդել է հոբելյանական հանդիսությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ԱԺ պատգամավորներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ, Ջահանգիր աղայի ժառանգները և բազմաթիվ հյուրեր։
Միջոցառումն իրականացվել է Վաքիլ Խատոևի և Ջահանգիր աղայի հետնորդների աջակցությամբ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ խորհրդանշական է Հայաստանի «Սարդարապատ» ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանում անցկացնել Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որտեղ ժամեր առաջ տեղադրվել է նաև զորահրամանատարի կիսանդրին:
«Եղբայրական եզդի ժողովուրդը կանգնած է եղել Հայաստանի պետականության ակունքներում և հայ ժողովրդի հետ միասին հերոսաբար պայքար է մղել: Ջահանգիր աղան, իրավամբ, եղել է այդ պայքարի խորհրդանիշներից մեկը. նրա հերոսական մարտական ուղին հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության կարևորագույն էջերից է: Միևնույն ժամանակ հատկանշական է, և պահվող վավերագրերը վկայում են, որ Ջահանգիր աղան հայ հոգևոր և աշխարհիկ ինտելեկտուալ շրջանակների հետ միասին ներգրավված է եղել նաև կրթական և մշակութային կյանքի զարգացման գործում: Կիսելով հայ ժողովրդի բռնադատված էլիտայի ներկայացուցիչների ճակատագիրը՝ նա էլ խորհրդային տարիներին բռնադատվում է և իր մահկանացուն կնքում 1938 թվականին Սարատովի բանտերում, այնուհետ 1959 թվականին հետմահու ռեաբիլիտացվում»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նաև փաստել է, որ ազգային փոքրամասնությունների խնդիրները մշտապես եղել են մեր պետության ուշադրության և հոգածության ներքո․ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամաuնությունների մշակութային ինքնության պահպանմանը և զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաuտում նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների uտեղծմանը: Վերջերս վարչապետի մարզային այցերից մեկի ժամանակ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում էինք, որտեղ միաժամանակ կառուցվում էին մանկապարտեզ, մարզադպրոց, համայնքային կենտրոն։ Եվ սա ցույց է տալիս այն մեծ ուշադրությունը, որ Կառավարությունը շարունակաբար ցուցաբերում է, աջակցում ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը, որակյալ կրթական և մշակութային կյանքի ստեղծմանը։ Այս քաղաքականությունը շարունակում ենք պետական բյուջեի միջոցներով` ամեն տարի հրատարակելով, վերահրատարակելով եզդիերենի դասագրքեր: Տարեցտարի ընդլայնվում է նաև եզդիերենի դասավանդման դպրոցների թիվը։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ մենք ունենք նաև կամավոր ատեստավորված եզդիերենի ուսուցիչներ, որոնք ստանում են արդեն իսկ բարձր վարձատրություն և իրենցով ճանապարհ բացում եզդիերենի ուսուցիչների նոր խմբի համար։ Պետք է նշեմ, որ այս պահին էլ քննարկվում է եզդիերենի ուսուցման ամբիոնի բացման հարցը։ Պետական ֆինանսավորմամբ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող գրական, մշակութային, գիտական և այլ մամուլի հրատարակմանը, այդ թվում՝ եզդիների համայնքի «Էզդիխանա» և «Լալըշ» թերթերին: ՀՀ-ում նշվում են ազգային փոքրամասնությունների ավանդական տոները: Կարծում եմ, որ մեր մեծագույն նվաճումներից է, որ հանրակրթության պետական չափորոշչում մենք պարտադիր ծրագրում ներառել ենք նաև ազգային փոքրամասնությունների ծեսերի, տոների, ավանդույթների վերաբերյալ գիտելիք, որը պետք է իմանա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ այս քաղաքականությունը շարունակաբար ընդլայնվելու և խորանալու է։
Նշենք, որ եզդի զորահրամանատար Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը համերգային կատարումներով հանդես են եկել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը, Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Լեյլա Սարիբեկյանը, Վարդան Բադալյանը, ինչպես նաև Արագածոտնի մարզի եզդիաբնակ համայնքներում գործունեություն ծավալող պարի խմբեր ու անհատ վոկալ կատարողներ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ