ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Չեխիայի պետականության տոնի առթիվ Երևանում բացվել է չեխ մեծանուն նկարիչ Ալֆոնս Մուխայի գործերից ներշնչված որմնանկար

Հոկտեմբերի 1, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Չեխիայի պետականության տոնին նվիրված միջոցառմանը:

Հայաստանում Չեխիայի դեսպանության կազմակերպած տոնական միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Խանջյան 7 շենքի ճակատին նկարված, չեխ մեծանուն նկարիչ Ալֆոնս Մուխայի գործերից մեկով ներշնչված մուրալի բացումը: Հսկայական որմնանկարի հեղինակը երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանն է:

Միջոցառման սկզբում հնչել են Հայաստանի և Չեխիայի Հանրապետությունների պետական օրհներգերը՝ Արմավիրի դպրոցներից մեկի աշակերտների կատարմամբ, ապա համերգային ծրագրով ելույթ են ունեցել Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սաները, որոնք կատարել են չեխ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, շնորհավորելով Չեխիայի պետականության օրվա առթիվ, համոզմունք է հայտնել, որ Խանջյան 7 շենքի ճակատին բացված որմնանկարը հնարավորություն կտա մշտապես հաղորդակից դառնալու չեխական մշակույթին:

«Աշնանային Երևանը նշանավորվում է մշակութային բազմապիսի իրադարձություններով՝ կինո և երաժշտական փառատոներ, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ: Դրանք սպասված են ոչ միայն երևանցիների, այլև մեր քաղաք այցելող հյուրերի համար: Չեխիայի պետականությունը նշանավորող օրվա շրջանակում բացվող որմնանկարն իրավամբ կարելի է համարել բացօթյա ցուցահանդես։ Այն մշտապես բաց և տեսանելի է լինելու բոլորիս համար՝ հնարավորություն ընձեռելով ծանոթանալու չեխ անվանի նկարիչ՝ Art nouveau ուղղության ներկայացուցիչ Մուխայի ստեղծագործական աշխարհին և մեզ համար բացահայտելու չեխական գեղանկարչական արվեստը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ վստահություն հայտնելով, որ այն կդառնա Երևանում Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամության մշակութային խորհրդանիշերից մեկը:

«Թեև Երևանը հրաշալի քաղաք է, բայց հուսամ, որ այսօրվա նկարը մի փոքր ավելի գեղեցիկ կդարձնի ձեր՝ արդեն իսկ գեղեցիկ քաղաքը»,- նշել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը՝ շնորհակալություն հայտնելով սուրբ Վենցեսլավի տոնը Հայաստանում նշելու համար: Նա նաև տպավորիչ է համարել հայ երիտասարդների՝ չեխական ստեղծագործությունների երաժշտական կատարումները:

«Այստեղ գտնվող երիտասարդները որևէ հատուկ առնչություն չունեն Չեխիայի Հանրապետության հետ, բայց նրանք սիրում են երաժշտություն ու Չեխիան: Երիտասարդների հետ աշխատանքն ամենաիմաստալից գործողությունն է, որը մենք՝ դիվանագետներս, պետք է իրականացնենք»,- ասել է դեսպանը՝ շեշտելով մշակույթի առանցքային նշանակությունը երկկողմ բարեկամական հարաբերություններում:

Երևանի Խանջյան 7 շենքի ճակատին բացված Ալֆոնս Մուխայի ստեղծագործություններով ոգեշնչված որմնանկարի մուրալի ստեղծումն իրականություն է դարձել չեխ-հայկական «Մառլենկա» ընկերության հովանավորությամբ, որի սեփականա­տերը Չեխիայում բնակվող մեր հայրենակից Գևորգ Ավետիսյանն է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…